Անշարժ գույքի շուկան վերստին պասիվանում է, ինչը մտահոգիչ է

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Մինչ Նիկոլ Փաշինյանը առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ անշարժ գույքի շուկայում աննախադեպ աշխուժություն է տիրում, վերջին շրջանում այստեղ սկսել են ի հայտ գալ մտահոգիչ երևույթներ։ Հատկապես առք ու վաճառքի ոլորտում։ «Մասնավորապես պասիվացել է մայրաքաղաքի անշարժ գույքի շուկան։ Առք ու վաճառքի գործարքները, որոնք շուկայի հիմնական բնութագրիչներից են, հոկտեմբերին ոչ միայն չեն ավելացել, այլև կրճատվել են։ Ընդ որում՝ ոչ թե նախորդ ամսվա, ինչը որոշակի սեզոնային երևույթների հետեւանք կարող է լինել, այլ՝ նախորդ տարվա համեմատ։ Պաշտոնական տվյալներով, այս տարվա հոկտեմբերին Երևանում 2,6 տոկոսով ավելի քիչ անշարժ գույք է վաճառվել։ Վարչական շրջանների մեծ մասում գործարքները կրճատվել են։ Առանձին դեպքերում նվազումը կտրուկ է. ասենք, Արաբկիրում անշարժ գույքի առք ու վաճառքը պակաս է եղել 37, Նուբարաշենում՝ 25, Քանաքեռ-Զեյթունում՝ 15 տոկոսով։ Պասիվացման միտումը հոկտեմբերին արտահայտվել է նաեւ մայրաքաղաքի բնակարանային շուկայում։ Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ առք ու վաճառքի գործարքները կրճատվել են 1,5 տոկոսով։ Այս պայմաններում, թե ինչ աննախադեպ աշխուժության մասին է խոսում կառավարության ղեկավարի պաշտոնակատարը, դժվար է ասել։ Ակնհայտ է, որ մի պահ արձանագրված աշխուժացումից հետո շուկան վերստին պասիվանում է, ինչը մտահոգիչ է։ Տևական ժամանակ տիրող անկումային տրամադրություններից հետո տարեսկզբին մայրաքաղաքի բնակարանային շուկան հազիվհազ կարողացավ դուրս գալ այդ վիճակից։ Դրական սպասումները խորացան նաև իշխանափոխությունից հետո։ Սակայն կարճ ժամանակ անց պատկերը դարձյալ սկսել է փոխվել»,- գրում է թերթը։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ»-ի՝ այսօրվա համարում

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառք տալու հերթական դեպքը Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» Վաղ առավոտից Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները ՔՊ-ական քարոզչամեքենան անուղղակի հերթական կեղծ թեզն է հրապարակ նետում Սրանք ոչ միայն Ադրբեջանի պահանջով սահմանադրություն են փոխում, այլև ռեպրեսիվ ապարատն են գործի դնում Դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ ողջ գիշեր քննվել է Ղազինյանի կալանքի միջնորդությունը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը 2 ամսով կալանավորվել է Օբյեկտը՝ ԱԱԾ ուշադրության ներքո․ «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Արդարադատության նախարարությունը մերժել է Արթուր Ղազինյանի կուսակցության գրանցումը. «Ժողովուրդ» Ադրբեջանն օգտագործում է Փաշինյանի դեմ «Արցախֆրուտ» ՓԲԸ-ի կողմից որոշակի դրամական միջոցներ փոխանցվել են ինձ. Աշոտ Դանիելյան ԿԸՀ-ն ևս 2 պատգամավորի թեկնածուների վերաբերյալ միջնորդություններ է բավարարել Հետընտրական Հայաստանի իրական քաղաքական օրակարգը Ալիկ Ալեքսանյանին հարցաքննել են ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով Ո՞վ է կառավարության՝ վաղեմությունն անցած որոշման համար նախագահին մեղադրող դատախազը «Անկախ դիտորդ»-ը կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն․ Քրիստինե Վարդանյան Կաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am