Բռնցքամարտ. Գոռ Երիցյանը` աշխարհի չեմպիոն
Այսօր հայ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը մենամարտեց WBO վարկածով երիտասարդների աշխարհի չեմպիոնի կոչման համար, հայտնում է Armsport.am-ը: Կազանում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը ռինգ դուրս եկավ 9-րդ անգամ: Երիցյանը չեմպիոնական մենամարտում մրցեց ֆիլիպինցի Ալվին Լագումբայի հետ: 2-րդ ռաունդում նա նոկաուտի ենթարկեց մրցակցին ու հռչակվեց WBO վարկածով երիտասարդների աշխարհի չեմպիոն:
