Նիկոլ Փաշինյանի նոր խորհրդականը ԶՈւ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետն է
Նախօրեին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական նշանակված Արշակ Կարապետյանը, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետն է։ Տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը։ «Այո՛, խոսքը գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի մասին է», - ասաց Արման Եղոյանը։ Նշենք, որ Արշակ Կարապետյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնից ազատվել էր 2016թ. ապրիլյան պատերազմից հետո։
