Կարեն Կարապետյանը կլքի ՀՀԿ-ն
Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանի Հանրապետական կուսացկությունից դուրս գալու դիմում է գրել: lurer.com-ի այս տեղեկությունը հաստատեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: «Տեղեկությունը ճիշտ է: Կարեն Կարապետյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել, պատճառ չի նշվել»,- ասաց Թադևոսյանը:
