Կակոյ պրիվետ,տակոյ ատվետ

Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. Հեղափոխությունը, անշուշտ, թարմ օդ բերեց, փոփոխությունների հույս ծնեց, եւ մարդիկ անկեղծորեն ուրախացան, որ ազատվեցին հավերժանալ պատրաստվող իշխանությունից։ Տեսան իրենց պայքարի արդյունքը, վայելեցին իշխանափոխության բերկրանքն ու զգացին միասնականության ուժը։ Գյումրիից քայլքով Երեւան հասած Նիկոլ Փաշինյանն ու փողոցում նրա հետ պայքարած թիմն էլ, հաղթանակի դափնիներից արբած, մտան «պալատներ» ու մի օրում ընդդիմությունից դարձան իշխանություն։ Հիանալի, փայլուն ընթացք, որի մասին կարելի էր միայն երազել։ Բայց հրապարակներից կառավարություն հանգրվանած երիտասարդները չէին պատկերացնում, որ պետություն կառավարելը փողոց փակել չէ, իշխանությանը քննադատելը երկիր ղեկավարել չէ, ԱԺ ամբիոնից խոսելն ու տնտեսական հարցեր լուծելը, Սերժ Սարգսյանին քննադատելն ու Լուկաշենկոյի հետ «ձեռնամարտի» բռնվելը շատ տարբեր բաներ են։ Երբ դու ընդդիմություն ես, կարող ես հայհոյել ու սխալվել։ Կարող ես գիտելիքների ու փորձի պակաս ունենալ։ Կարող ես էթիկայի ու տարրական կուլտուրայի կանոնները չպահպանել, եւ դա քչերը կնկատեն։ Իսկ երբ վարչապետ ես կամ նախարար ու վրիպում ես ինչ-ինչ հարցերում, դա կարող է թանկ նստել քո երկրի վրա, վնասել քո հեղինակությանը, սասանել քո մասին հանրային պատկերացումները։ Կարելի է գնալ ԵԱՏՄ ղեկավարների նիստին եւ վերադառնալով հայտարարել, որ «հաշիվ եմ պահանջելու Լուկաշենկոյից», խոսնակդ էլ կարող է հերոսանալ, թե նիստը հետաձգվել է ռուսների «աղաչանք-պաղատանքից» հետո։ Հնարավոր է, որ նույնիսկ իսկապես «հաշիվ պահանջես», եւ նիստն էլ հենց նրանց խնդրանքով հետաձգված լինի։ Սակայն այդ պարագայում պետք է պատրաստ լինես, որ իր վարքով անկառավարելի Բատկան հաջորդ օրն իսկ «ատվետը» կտա, եւ դրան համարժեք պատասխան տալը բարդ կլինի։

դիտվել է 94 անգամ
Լրահոս
Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Խարկովի շրջանում ակտիվ մարտեր են, 2 բնակավայր անցել է ռուսական վերահսկողության տակ Վթարային ջրանջատում Վանաձորում Թրամփն է Պուտինի հետ զրույցում նախաձեռնել Ուկրաինայի հարցի քննարկումը․ Պեսկով Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am