Բդոն ևս արդարացվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ, քիչ առաջ արդարացրեց Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանին: Հիշեցնենք, որ, ըստ մեղադրանքի, Ալիկ Բանդուրյանը, տեղյակ լինելով Պետրոս Իսրայելյանի և Մուշեղ Մուշեղյանի միջև լարված հարաբերությունների մասին, 2016 թվականի նոյեմբերի 13-ին անձնական շահագրգռվածությունից ելնելով` Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառել: Ամբաստանյալ Արմեն Գասպարյանը, ըստ մեղադրանքի, իմացել է նախապատրաստվող հանցագործության մասին, սակայն այդ մասին իրավապահներին չի հայտնել: Լուսանկարը՝ yerkir.am-ի
