Կասկածյալը պետք է՞ գտնվեր ՀՀ իրավապահների հսկողության ներքո. ինչ է ասել Սերգեյ Կոպիրկինը
Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը անդրադարձել է Գյումրիում 57–ամյա կնոջ սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայողի՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում գտնվելուն: Հարցին, թե մի շարք մասնագետներ պնդում են, որ կասկածյալը պետք է գտնվեր ՀՀ իրավապահների հսկողության ներքո, ինչը չի արվել, հետևաբար` խախտվել են հայ-ռուսական համաձայնագրի որոշ կետեր, ասել է, որ ՀՀ իրավասու մարմինների և ռուսական 102-րդ ռազմաբազայի ղեկավարության հետ իր ունեցած շփումները փաստում են, որ փոխգործակցությունը կառուցողական է, սերտ է և հիմնված է այն պահանջների վրա, որոնք կան ՀՀ օրենսդրությունում և համապատասխան համաձայնագրերում:
