«Վեհափառ փոխելու պահանջը իրենց համար հագուստ փոխելու պահա՞նջ է՝ գույնը դուրս չեկավ, գնամ ուրիշը գնեմ»

«Հայոց» աշխարհ» թերթը գրում է. «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախագահ Ալմաստ Մուրադյանն ասաց, որ շարժման սկզբում բազմաթիվ հանդիպումների եւ երկխոսությունների փորձեր են եղել ցուցարարների եւ եկեղեցականների միջեւ, սակայն ցուցարարները ոչ թե հստակ պահանջներ ունեին, այլ ավելի շատ քմահաճույք, որն անհամատեղելի է թե՛ Եկեղեցու դավանանքի, թե՛ նվիրապետական կարգի, թե՛ եկեղեցու ավանդույթների հետ: Անդրադառնալով վերջին իրադարձության ժամանակ ցուցարարների՝ զոհի դիրքից ներկայանալու փորձերին՝ Ալմաստ Մուրադյանը նկատեց, որ այդ կերպ նրանք փորձում են եկեղեցին ու այդ հավատացյալներին վատ լույսի ներքո ներկայացնել իբրեւ ագրեսորների, նախահարձակ լինողների: Մինչդեռ ամբողջ այդ իրավիճակն ի սկզբանե ցուցարարներն են հրահրել, իսկ մյուս կողմը միայն պաշտպանվողի դերում է. «Բոլորս գիտենք հայերի վերաբերմունքը եկեղեցու հանդեպ եւ հիշում ենք այս վայ-ցուցարարների պահվածքը նախկինում, երբ վրաններով, խորոված-քյաբաբով, ծխախոտներով ներխուժել էին մի վայր, որտեղ այլք ակնածանքով են մտնում: Նման հերթական տեսարանից խուսափելու համար այս անգամ բնակիչները պաշտպանել են իրենց քաղաքը եւ եկեղեցին: Երբ որեւէ մեկը գալիս է ձեր տունն աղտոտելու, դժվար թե տղամարդ գտնվի, որը չպաշտպանի իր ընտանիքը: Եվ այն, որ Էջմիածնում հենց մեծ մասը տղամարդիկ են դիմագրավել ցուցարարների մուտքը եկեղեցի, փաստում է, որ նրանք եկեղեցին իրենց տունն են համարում: Ինչ վերաբերում է նրան, թե եկեղեցականներն ու ժողովուրդը հարձակվել են ցուցարարների վրա, հարվածել նրանց, ապա եթե կան նման դեպքեր, թող քննվեն: Բայց եթե ձեռք են բարձրացնում որեւէ մեկի սրբության վրա, թող պատրաստ լինեն հարվածների եւ հարձակումների, ի՞նչ նվնվոցներ են դրել: Վեհափառ փոխելու պահանջը իրենց համար հագուստ փոխելու պահա՞նջ է՝ գույնը դուրս չեկավ, գնամ ուրիշը գնեմ»: Հասարակական կազմակերպության նախագահի գնահատմամբ՝ այս շարժումը նաեւ լուրջ սոցիալ-բարոյական ու ազգային անվտանգությանն առնչվող ռիսկեր է պարունակում: Ընդ որում՝ ակնհայտ է, որ այն հիմնված է ոչ թե լուրջ փաստերի վրա, այլ ճղճիմ բամբասանքների ու մի խումբ մարդկանց անձնական շահերը բավարարելու նպատակ ունի. «Վերջերս ընկերուհիս վերադարձել էր Իտալիայից եւ պատմեց, որ մեկ օր կաթոլիկ վանքում է անցկացրել, եւ ինչքան էր զարմացել, երբ երեկոյան աղոթքի ժամանակ լսել էր մեր Վեհափառի անունը: Կաթոլիկ վանականները աղոթում էին մեր Եկեղեցու եւ մեր Վեհափառի համար»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 155 անգամ
Լրահոս
ՔՊ-ական քարոզչամեքենան անուղղակի հերթական կեղծ թեզն է հրապարակ նետում Սրանք ոչ միայն Ադրբեջանի պահանջով սահմանադրություն են փոխում, այլև ռեպրեսիվ ապարատն են գործի դնում Դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ ողջ գիշեր քննվել է Ղազինյանի կալանքի միջնորդությունը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը 2 ամսով կալանավորվել է Օբյեկտը՝ ԱԱԾ ուշադրության ներքո․ «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Արդարադատության նախարարությունը մերժել է Արթուր Ղազինյանի կուսակցության գրանցումը. «Ժողովուրդ» Ադրբեջանն օգտագործում է Փաշինյանի դեմ «Արցախֆրուտ» ՓԲԸ-ի կողմից որոշակի դրամական միջոցներ փոխանցվել են ինձ. Աշոտ Դանիելյան ԿԸՀ-ն ևս 2 պատգամավորի թեկնածուների վերաբերյալ միջնորդություններ է բավարարել Հետընտրական Հայաստանի իրական քաղաքական օրակարգը Ալիկ Ալեքսանյանին հարցաքննել են ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով Ո՞վ է կառավարության՝ վաղեմությունն անցած որոշման համար նախագահին մեղադրող դատախազը «Անկախ դիտորդ»-ը կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն․ Քրիստինե Վարդանյան Կաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում Ժամանակն է ընդունել փաստը․ Ռոնալդո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am