Խոշոր ավտովթար Երևանում. «Մետրոպոլ» հյուրանոցի դիմաց բախվել են ոստիկանական Nissan-ն ու թիվ 74 երթուղին սպասարկող «Գազելը». կա 7 վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում, Արգիշտի փողոցում՝ Մետրոպոլ» հյուրանոցային համալիրի դիմաց բախվել են Nissan մակնիշի 181 NN 01 համարանիշի և թիվ 74 երթուղին սպասարկող մարդատար «Գազել» մակնիշի 1295 Տ համարինիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատւվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Գ. Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Nissan-ը հաշվառված է ՀՀ ոստիկանության հաշվեկշռում: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառք տալու հերթական դեպքը Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» Վաղ առավոտից Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները ՔՊ-ական քարոզչամեքենան անուղղակի հերթական կեղծ թեզն է հրապարակ նետում Սրանք ոչ միայն Ադրբեջանի պահանջով սահմանադրություն են փոխում, այլև ռեպրեսիվ ապարատն են գործի դնում Դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ ողջ գիշեր քննվել է Ղազինյանի կալանքի միջնորդությունը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը 2 ամսով կալանավորվել է Օբյեկտը՝ ԱԱԾ ուշադրության ներքո․ «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Արդարադատության նախարարությունը մերժել է Արթուր Ղազինյանի կուսակցության գրանցումը. «Ժողովուրդ» Ադրբեջանն օգտագործում է Փաշինյանի դեմ «Արցախֆրուտ» ՓԲԸ-ի կողմից որոշակի դրամական միջոցներ փոխանցվել են ինձ. Աշոտ Դանիելյան ԿԸՀ-ն ևս 2 պատգամավորի թեկնածուների վերաբերյալ միջնորդություններ է բավարարել Հետընտրական Հայաստանի իրական քաղաքական օրակարգը Ալիկ Ալեքսանյանին հարցաքննել են ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով Ո՞վ է կառավարության՝ վաղեմությունն անցած որոշման համար նախագահին մեղադրող դատախազը «Անկախ դիտորդ»-ը կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն․ Քրիստինե Վարդանյան Կաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am