Արմեն Սարգսյանը ժամանել է Թբիլիսի
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։ Նախագահ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վրաստան՝ մասնակցելու Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը: Այցի ընթացքում նախատեսվում են նաև նախագահ Արմեն Սարգսյանի երկկողմ հանդիպումները Վրաստանի բարձրագույն ղեկավարության և արարողությանը մասնակցելու նպատակով ժամանած հյուրերի հետ
