Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրենը համոզված է, որ առաջիկայում կհայտնաբերվեն ու պատասխանատվության կենթարկվեն իր, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը գաղտնալսած անձիք:
Այս մասին դեկտեմբերի 15-ին ԱԱԾ տնօրենն Արթուր Վանեցյանն ասել է լրագրողների հետ զրույցում` նշելով, որ հետո ինչ, որ իրեն գաղտնալսել են: «Քննչական խմբի ղեկավարը երբեք ինձ չի զանգել ու չի կարող զանգ տալ: Քննչական կոմիտեում ընթանում է քրեական գործ, որի շրջանակներում ձեզ պատասխանները կտրվեն: Ինչ վերաբերում է գաղտնալսման բովանդակությանը: Եթե ես չարձագանքեի, ոչ ոք ինձ ոչինչ չէր կարող ասել, կարող էի ասել՝ սուտ է, գնայի առաջ, ոչ ոք չէր կարող հիմնավորել, որ դա իմ խոսակցությունն է: Բայց հենց առաջին օրը եկել եմ, նստել լրատվամիջոցների դիմաց ու խոսել: Ես իմ խոսակցությունների մեջ որևէ բառ չեմ ասել, որևէ միտք ու խոսք չի եղել, որը կարող է բացասական անդրադարձ ունենալ: Ընդհակառակը, գաղտնալսումներն ինչ-որ մի տեղ լույս սփռեցին այն ամենի վրա, ինչ կատարվում է: Քննչական կոմիտեում իրականացվում է քննություն, կոմիտեն այս աշխատանքները կիրականացնի, և ես համոզված եմ, որ առաջիկայում գաղտնալսում իրականացնողները կհայտնաբերվեն և կկրեն օրենքով նախատեսված իրենց պատիժը: Իսկ եթե երբևէ կլինի մի բան, որի համար պատասխան պիտի տամ ես, այսօր կլինի, վաղը կլինի, տասը տարի հետո կլինի, ես պատրաստ եմ իմ ցանկացած խոսքի համար պատասխան տալու»,- ասաց Վանեցյանը:
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը