Ինչպե՞ս կառավարությունում պահել «դուխով»-ը

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարության շենքի մոտ ցույց էին կազմակերպել ավտոներմուծողները: Նրանց հանդիպեց ՊԵԿ նախագահը: Հանուն արդարության պետք է նշենք, որ խնդիրը ֆիննախի իրավասության ներքո է, բայց դա չէ ամենակարեւորը: Անկեղծ լինենք՝ փոքր–ինչ անսովոր պատկեր է, երբ ՊԵԿ նախագահը ոչ միայն հետնամուտքով չի մտնում կառավարության շենք, կամ հետնամուտքից չի փախչում, այլ հանդիպում է բողոքողներին ու զրուցում նրանց հետ: Ավելին, զրուցում է ոչ թե դիվանագիտական լեզվով, այլ ուղիղ ասելով այն, ինչ կա, ասելով, որ չի կարելի խաբել պետությանը: Մասնավորաբար, Դավիթ Անանյանն ասել է. «Եկեք ազնիվ լինենք, մենք չենք կարող աչք փակել նրա վրա, որ դուք մեքենա ներմուծեք ու հարկ չտաք»: Իրականում ո՞րն է նման «դուխով» պահվածքի պատճառը: Այս հարցի պատասխանը էական է ոչ թե կոնկրետ անձի, կոնկրետ պաշտոնյայի առումով, այլ նրա օրինակով՝ ընդհանրապես կառավարության հետագա գործունեության տեսակետից: Նախորդ տարիներին նման հանդիպումն անհնար էր, քանի որ նախ՝ պատկերացնելն անգամ տխուր է, թե կոռուպցիոն պատմություններում թաթախված պաշտոնյային ինչպես կընդունեին, երկրորդ՝ այնքան հարցեր կտային այդ պաշտոնյային իր գործունեության մասով, որ «դուխի» նշույլ անգամ չէր մնա: Հիմա նոր կառավարությունը պետք է ձեւավորվի նաեւ այս հարցադրման տեսանկյունից:Հասկանալի է, որ լեգիտիմության խնդիր նոր իշխանությունները չունեն, մնում է բոլոր պաշտոններում նշանակվեն ոչ միայն բանիմաց, այլեւ այնպիսի մարդիկ, որոնք խառնված չեն կոռուպցիոն պատմություններում, որոնք, այսպես ասած, «կպնելու» տեղ չունեն: Այդ դեպքում արդեն բոլորն էլ առանց «ծռմռվելու», անկաշկանդ կկարողանան իրականացնել բարեփոխումներ, թեկուզ եւ՝ ցավոտ, միեւնույն ժամանակ չեն խուսափի հանդիպել դժգոհ, բողոքող կամ ուղղակի խնդիրներ ունեցող մարդկանց: Հարկ չի լինի մեկ ուրիշի փոխարեն մարդանց մեջ ուղարկել մեկ ուրիշին: Եվ վերջապես ամենակարեւորը՝ ամեն մի հարցի կարգավորման համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված չի լինի անձամբ գնալ ու զբաղվել, ինչպես եղավ, օրինակ, Չարենցավանի 3–րդ դպրոցի պարագայում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների Սրա համար իրենք պատասխան են տալու․․․ թող սպասեն․ Գերասիմ Վարդանյան (video) «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» «Opel»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր Մեղրիի համայնքապետարանում բուռն կրքեր են շիկացել․ «Հրապարակ» Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ոչ ոք իրավունք չունի գողանալ ժողովրդի ձայնը, իշխանության աղբյուրը ժողովուրդն է. Էլինար Վարդանյան «Մենք Աստծու գործակիցներն ենք». Մասյացոտնի թեմի առաջնորդ Մինչ Նիկոլը խորհրդարանի ամբիոնից կոկորդն է պատռում, Լարսում իրավիճակը սարսափելի է (video) Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին․ «Հրապարակ» Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ․ «Հրապարակ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարում Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառք տալու հերթական դեպքը Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» Վաղ առավոտից Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները ՔՊ-ական քարոզչամեքենան անուղղակի հերթական կեղծ թեզն է հրապարակ նետում Սրանք ոչ միայն Ադրբեջանի պահանջով սահմանադրություն են փոխում, այլև ռեպրեսիվ ապարատն են գործի դնում Դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ ողջ գիշեր քննվել է Ղազինյանի կալանքի միջնորդությունը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը 2 ամսով կալանավորվել է Օբյեկտը՝ ԱԱԾ ուշադրության ներքո․ «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am