Հնդկական միգրացիա Հայաստանում. կան որոշակի ռիսկեր

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում նկատվում է որոշակի դժգոհություն Հայաստան ժամանող Հնդկաստանի քաղաքացիների հոսքի կապակցությամբ: Բանն այն է, որ վերջին երկու տարիներին, իսկ այս տարի հատկապես, Հայաստանում հնդկական սերիալներից զատ նկատելիորեն աճել են Հնդկաստանից եկողները, հիմնականում երիտասարդները, որոնք գալիս են Հայաստան ոչ թե ուսման նպատակով, ինչպես նախկինում, այլ որպես զբոսաշրջիկ կամ տարանցիկ եղանակներով Հայաստանում որոշակի ժամանակ բնակվելուց հետո փորձում են գնալ Եվրոպա: Խնդիրն, իհարկե, ունի որոշակի ռիսկեր: Պետք է հասկանալ, թե նման քանակությամբ օտարազգիները Հայաստան գալու ինչ կոնկրետ նպատակներ են հետապնդում, ցանկանում են ապրել ու աշխատել Հայաստանո՞ւմ, պարզապես զբոսաշրջիկնե՞ր են, թե՞ Հայաստանը դիտարկում են որպես Եվրոպա կամ այլ երկրներ, օրինակ, Միացյալ Էմիրություններ տեղափոխվելու տարանցիկ ուղի: Կարեւոր է նաեւ հասկանալ, արդյո՞ք եկողները գալիս են որպես էժան աշխատուժ եւ ինչքանով է այս հանգամանքը վտանգավոր տնտեսության համար: Սակայն այս ռիսկերով հանդերձ, անհասկանալի է նաեւ այն՝ թեկուզեւ առայժմ լուսանցքային դժգոհությունը, որն առկա է: Նախ՝ Հայաստան եկող հիմնական օտարազգի հոսքերը կա՛մ բարեկամական Իրանից են, կա՛մ Հնդկաստանից: Երկու դեպքում էլ ակնհայտ է, որ մենք գործ ունենք օտարազգիների հետ, որոնք աչքի չեն ընկնում ագրեսիվ վարքով, բավական զուսպ են ու կոռեկտ: Ի տարբերություն եվրոպական շատ երկրների, Հայաստանում միգրանտների հետ պետական եւ հասարակական մակարդակով կոնֆլիկտ գոյություն չունի: Անկախ Հայաստան գալու մոտիվացիայից, մենք ունենք որոշակի տնտեսական ակտիվություն, եկողները բնակարաններ են վարձում, հոգում են սննդի ծախսեր, ինչը Հայաստանի նման փոքր տնտեսության համար այս պայմաններում կարող է որոշակի դրական ազդեցություն ունենալ: Իսկ ակնհայտ կամ թաքնված ռիսկերը արդեն պետության կարգավորելիք խնդիրներն են: Ընդ որում, թե՛ պետությունը, թե՛ հասարակությունը այս դեպքում չպետք է գերագնահատեն ռիսկերը ու չփորձեն գնալ ծայրահեղ սահմանափակումների ճանապարհով: Այս իմաստով կարեւոր է, որ դանդաղ ձեւավորվող դժգոհությանը պետությունը տա համարժեք արձագանք՝ խնդիրը մի կողմից պարզաբանելու, մյուս կողմից էլ ռիսկերի վերահսկողության երաշխիքներ ապահովելու առումով»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 103 անգամ
Լրահոս
Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» Վաղ առավոտից Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները ՔՊ-ական քարոզչամեքենան անուղղակի հերթական կեղծ թեզն է հրապարակ նետում Սրանք ոչ միայն Ադրբեջանի պահանջով սահմանադրություն են փոխում, այլև ռեպրեսիվ ապարատն են գործի դնում Դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ ողջ գիշեր քննվել է Ղազինյանի կալանքի միջնորդությունը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը 2 ամսով կալանավորվել է Օբյեկտը՝ ԱԱԾ ուշադրության ներքո․ «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Արդարադատության նախարարությունը մերժել է Արթուր Ղազինյանի կուսակցության գրանցումը. «Ժողովուրդ» Ադրբեջանն օգտագործում է Փաշինյանի դեմ «Արցախֆրուտ» ՓԲԸ-ի կողմից որոշակի դրամական միջոցներ փոխանցվել են ինձ. Աշոտ Դանիելյան ԿԸՀ-ն ևս 2 պատգամավորի թեկնածուների վերաբերյալ միջնորդություններ է բավարարել Հետընտրական Հայաստանի իրական քաղաքական օրակարգը Ալիկ Ալեքսանյանին հարցաքննել են ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով Ո՞վ է կառավարության՝ վաղեմությունն անցած որոշման համար նախագահին մեղադրող դատախազը «Անկախ դիտորդ»-ը կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն․ Քրիստինե Վարդանյան Կաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am