«Եթե պարզվել է, որ այդքան դրական կերպար է Ալեքսանյանը, գուցե արժի՞ իրենից հրապարակային ներողություն խնդրել»

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Չարենցավան, դպրոցում ինչ-որ կոնֆլիկտ հարթելու համար, այնուամենայնիվ կոնֆլիկտը չի հարթվել։ – – – – – – – – – – – – – – – Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա, այցի նպատակներն ինձ համար անհասկանալի են, ինչպես նաև անհասկանալի է, թե ինչ է ասել «աշխատանքային այց», ինչու են այդ այցի անցկացմանը մասնակցում Շվեյցարիայում մեր դիվանագետները, ի վերջո, վարչապետի տիկին լինելը պետական պաշտոն չէ։ – – – – – – – – – – – – – – – Վարչապետը, երբ դեռ ընդամենը ընդդիմադիր պատգամավոր էր, ինչ ասես չէր ասում Սամվել Ալեքսանյանին։ Իսկ մեր օրերում Նիկոլի տիկինը գովազդում է Ալեքսանյանի ընկերության արտադրած տեքստիլը։ Մի կողմ դնելով շորիկ գովազդելու ու վարչապետի տիկնոջ կարգավիճակի միջև որոշակի անհամատեղելիությունը, մի հարց տամ․ եթե պարզվել է, որ այդքան դրական կերպար է Ալեքսանյանը, գուցե արժի՞ այդ դեպքում իրենից հրապարակային ներողություն խնդրել այն ամենի համար ինչ իրեն ասել եք դուք և ձեր համակիրները։ – – – – – – – – – – – – – – – Ի դեպ, «Ո՛չ դոդացմանը» կարգախոսը շրջանառության մեջ մտցրած մարդուն չի խանգարի ներողություն խնդրել նաև հեղափոխության հաջողման մեջ բավականին ներդրում ունեցած ոմն խոշոր սեփականատիրոջից, հը՞ն։ – – – – – – – – – – – – – – – Փաշինյանը, որը նախընտրական քարոզարշավի ժամանակ վստահորեն պնդում էր, որ բանակի ծախսերի համար 5 տարում լրացուցիչ 2,5 մլրդ դոլար է հատկացվելու, այսօր արդեն այդքան վստահ չէ և ձևակերպումները մեղմել է․ ոչ թե վստահ «հատկացնելու ենք», այլ «պետք է ի վիճակի լինենք ներդնել շուրջ 2,5 միլիարդ դոլար»։ – – – – – – – – – – – – – – – Կլինի, չէ՞, այս ամենի լինկերը չդնեմ, ամեն ինչ թարմ է, կարող եք ինքներդ էլ գուգլել»։

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Խարկովի շրջանում ակտիվ մարտեր են, 2 բնակավայր անցել է ռուսական վերահսկողության տակ Վթարային ջրանջատում Վանաձորում Թրամփն է Պուտինի հետ զրույցում նախաձեռնել Ուկրաինայի հարցի քննարկումը․ Պեսկով Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am