Լուսավոր Հայաստանի մեծ ու փոքր մանրադրամները պադվալներում հանդիպում էին կարկառուն ՀՀԿ–ականների հետ. Ուրիխանյան

Փաստորեն, քաղաքական սադոմազոխիզմը լուսմավորյալների շարքում խիստ ակտուալ է եւ այս մարդիկ գերագույն հաճույք են ստանում... Փաշինյանի քարոզարշավի ողջ ընթացքում Լուսավոր Հայաստանի բոլոր մեծ ու փոքր մանրադրամները գիշերային ժամերին երեւանյան բոլոր պադվալներում հանդիպում էին կարկառուն հանրապետականների հետ եւ քննարկում ինչպես տապալել Նիկոլի շարժումը եւ սույն Գորգիսյանը պադվալային շարժման առաջամարիտկներից էր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ–ական Տիգրան Ուրիխանյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գեւորգ Գորգիսյանի վերջին հարցազրույցին։ «Փաստորեն, քաղաքական սադոմազոխիզմը լուսմավորյալների շարքում խիստ ակտուալ է եւ այս մարդիկ գերագույն հաճույք են ստանում, երբ իրենց հիշեցնում ես իրենց անփառունակ անցյալ ու նույնքան անփառունակ ներկան։ Հիշեցնենք, խոսքը այն երիտասարդի մասին է, ով Փաշինյանի շարժման առաջին օրից սվաղվել է հայաստանյան բոլոր եթերներին ու լրատվամիջոցներին եւ անարգանքի սյունին էր գամում Նիկոլին, հայտարարելով, որ վերջին քցել է իր գործընկերներին եւ զբաղված է անիմաստ քայերով։ Իսկ երբ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը խորհրդարանում վառեցին ազատության ջահը, սույն երիտասարդը թաշկինակով փակեց իր լուսավոր քիթը, որովհետեւ, պարզվեց, հեղափոխության շնչից ալերգիա ունի։ Փաշինյանի քարոզարշավի ողջ ընթացքում Լուսավոր Հայաստանի բոլոր մեծ ու փոքր մանրադրամները գիշերային ժամերին երեւանյան բոլոր պադվալներում հանդիպում էին կարկառուն հանրապետականների հետ եւ քննարկում ինչպես տապալել Նիկոլի շարժումը եւ սույն Գորգիսյանը պադվալային շարժման առաջամարտիկներից էր։ Եւ միայն այն պահին, երբ Փաշինյանի հաղթանակն այլեւս անխուսափելի էր, լուսավորների շարանը հանկարծ հիշեց որ իրենք Նիկոլի գործընկերն են ու մեկ ժամում դարձան երդվյալ նիկոլական՝ շարունակելով բոլոր հնարավոր ստվերային տարբերակներով խանգարել նոր Հայաստանի շարժմանը։ Լուսավոր Հայաստանի ոսկե հովանավորի շնորհիվ էլ հայտնվելով խորհրդարանում, այժմ Գորգիսյանն ու իր պապաները որոշել են իրենց քաղաքական կուսությունը վերականգել լուսավորի հայտնի հովանավորի դրամական տրանսվերտների հաշվին։ Ի դեպ, հեղափոխությունից ալերգիա ունեցող Գորգիսյանը, ում քաղաքական դալտոնիզմը ուղղակի զավեշտալի է, այլ կուսակցություններին գնահատական տալու փոխարեն ճիշտ կանի պատասխանի մեկ պարզ հարցի՝ որտեղի՞ց իրենց աշխատավարձով ապրող, իրենց խոսքերով՝ չքավոր պատգամավորներին նման գումար՝ խորհրդարանական ընտրություններում ամենածախսատար քարոզարշավը տանելու համար։ Հարցը, իհարկե, հռետորական է, քանզի Հայաստանում չկա այլեւս գեթ մեկ մարդ, ում համար գաղտնիք լինի, թե ով է իրականում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ոսկե հովանավորը եւ ում լեգիտիտիմ շահերն են խորհդրանաում ներկայացնելու լուսավորյալները։ Էդմոն Մարուքյանի կամանդի ոսկե հովանավորի եւ Նիկոլ Փաշինյանի դեմ լուսավորյալների աննկուն պայքարի շատ ավելի հետաքրքիր դրվագների մասին էլ հաջորդ դասին։ Խոստանում ենք խիստ ուշագրավ մանրամասներ»,– գրել է նա։

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» Վաղ առավոտից Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները ՔՊ-ական քարոզչամեքենան անուղղակի հերթական կեղծ թեզն է հրապարակ նետում Սրանք ոչ միայն Ադրբեջանի պահանջով սահմանադրություն են փոխում, այլև ռեպրեսիվ ապարատն են գործի դնում Դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ ողջ գիշեր քննվել է Ղազինյանի կալանքի միջնորդությունը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը 2 ամսով կալանավորվել է Օբյեկտը՝ ԱԱԾ ուշադրության ներքո․ «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Արդարադատության նախարարությունը մերժել է Արթուր Ղազինյանի կուսակցության գրանցումը. «Ժողովուրդ» Ադրբեջանն օգտագործում է Փաշինյանի դեմ «Արցախֆրուտ» ՓԲԸ-ի կողմից որոշակի դրամական միջոցներ փոխանցվել են ինձ. Աշոտ Դանիելյան ԿԸՀ-ն ևս 2 պատգամավորի թեկնածուների վերաբերյալ միջնորդություններ է բավարարել Հետընտրական Հայաստանի իրական քաղաքական օրակարգը Ալիկ Ալեքսանյանին հարցաքննել են ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով Ո՞վ է կառավարության՝ վաղեմությունն անցած որոշման համար նախագահին մեղադրող դատախազը «Անկախ դիտորդ»-ը կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն․ Քրիստինե Վարդանյան Կաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am