Կադրային քաղաքականությունն ամենադինամիկ ոլորտն է, ու կադրերերի փոփոխությունը բնականոն է, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով Պաշտպանության բանակի հրամանատարի փոփոխությանը։
«Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ազատվել է իր դիմումի համաձայն ու նշանակվել է ոչ պակաս կարևոր ուղղությունում՝ Արտակարգ իրավիճակների ծառայության տնօրեն», - ասաց Դավիթ Բաբայանը։
Վերջինս չմեկնաբանեց, թե ազատման դիմումում, ինչ պատճառ է նշել Լևոն Մնացականյանը։
«Գեներալ-լեյտենանտ Մնացականյանը մեր լավագույն գեներալներից, հրամանատարներից մեկն է, անցել է մեծ ճանապարհ, մեծ հարգանք է վայելում, մեծ ներդրում ունի բանակաշինության, Արցախի Պաշտպանության բանակի զորացման գործում սա միանշանակ է։ Մյուս կողմից մեր բանակի ձեռքբերումներից մեկն էլ նաև այն է, որ ստեղծվել է հզոր համակարգ, և բանակը հիմնված է ոչ միայն անհատականությունների վրա այլև բոլոր օղակների։ Նոր հրամանատար պարոն Աբրահամայնը նույնպես պատրաստված սպա է, անցել է մեծ ճանապարհ», - ասաց Դավիթ Բաբայանը։
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից