Բակո Սահակյանը ներկայացրել է նոր նախարարին/տեսանյութ/
|
Այսօր առավոտյան ՊԲ շտաբում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գերագույն գլխավոր հրամանատարի մասնակցությամբ: Արցախի նախագահ Բակո Սահակյանը Պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմին է ներկայացրել նոր նախարարին՝ գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին, ով մեկ տարի առաջ նշանակվել էր ՊԲ գլխավոր շտաբի պետի պաշտոնում: Մինչև այդ զբաղեցնում էր ՀՀ ԶՈւ 5–րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը: Այս մասին հայտնում է 5-րդ ալիքը:
|
