«Փաստ» օրաթերթը գրում է. «Բնական է, որ այս օրերին բոլորից շատ քննարկվող թեման պաշտոնների հարցն է՝ ով կլինի ԱԺ նախագահ, փոխնախագահներ, մշտական հանձնաժողովի նախագահներ, փոխվարչապետներ, նախարարներ եւ այլն: Այս ամենի մեջ երկրորդական չէ նաեւ մարզպետների հարցը: Բանն այն է, որ տասը մարզպետներից «Իմ քայլը» դաշինքի տարածքային ցուցակներով առաջադրվել է ութը, նրանցից յոթն ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր:
Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, որեւէ մարզպետ պատգամավորի մանդատ չի ստանա: ՔՊ վարչության նիստում որոշում է կայացվել, որ բոլոր տասը մարզպետները կպահպանեն իրենց պաշտոնները: Այսպիսով, վարկանիշային ընտրակարգով մարզպետների փոխարեն պատգամավոր կդառնան տարածքային ընտրական ցուցակների հաջորդ համարները (Արագածոտնում ու Տավուշում՝ երրորդ արդյունք ունեցողները, Գեղարքունիքում, Շիրակում ու Սյունիք–Վայոց ձոր ընտրատարածքում՝ չորրորդ, իսկ Արարատում ու Կոտայքում՝ հինգերորդ արդյունքն ունեցողները):
Ի դեպ, ուշագրավ է, որ ընտրված յոթ մարզպետներից չորսը լավագույն արդյունքն են գրանցել իրենց ընտրատարածքներում, Շիրակի մարզպետը զիջել է միայն ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանին, Գեղարքունիքի մարզպետը՝ վարչապետի խորհրդական Վարազդատ Կարապետյանին, իսկ Տավուշի մարզպետը՝ Սիփան Փաշինյանին: Առաջադրվածներից չի ընտրվել միայն Լոռու մարզպետը»:
Առավելմանրամասն՝թերթիայսօրվահամարում
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից