Բարսելոնան մարզումից առաջ լռության րոպե է անցկացրել
«Բարսելոնան» շարունակում է նախապատրաստվել ապրիլի 2-ին «Ռեալի» դեմ կայանալիք հանդիպմանը:
Ինչպես հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը, ֆուտբոլիստները հերթական մարզումից առաջ լռության րոպե են անցկացրել լեգենդար Յոհան Կրուիֆի հիշատակի կապակցությամբ: