Հարգելի՛ քաղաքացի,
Դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն են:
Մենք` Ձեզ հետ միասին, սթափ գիտակցում ենք, որ այս ընտրություններում իշխանության հարցը կանխորոշված է:
Սակայն, թե որքանո՞վ արդյունավետ կլինի նոր կառավարության և օրենսդիր մարմնի գործունեությունը, մեծապես կախված կլինի նրանից, թե ինչպիսի ընդդիմություն կլինի խորհրդարանում: Կլինի իրական, սկզբունքային և փորձառու ընդդիմությո՞ւն, թե՞ պատեհապաշտ և գործարքների պատրաստ ձևական ընդդիմություն: Հանրապետականը, անշուշտ, ունեցել է սխալների ու բացթողումների իր բաժինը, ինչի համար մենք անկեղծորեն զղջում ենք։ Սակայն, ունենալով պետական կառավարման մեծ փորձ և խոր գիտելիքներ, ՀՀԿ-ն ունակ է տեսնելու կառավարողների թույլ տված սխալները և քողարկված նպատակները, խորհրդարանում լինելու իշխանական մեծամասնությանը հակակշռող և զսպող ուժ:
Իշխանության կարճ ժամանակահատվածում Փաշինյանի կառավարությունն արդեն հասցրել է արտաքին և ներքին քաղաքականության ոլորտներում թույլ տալ Հայաստանի և Արցախի համար լուրջ վտանգ ներկայացնող բազմաթիվ սխալներ:
Ժողովրդից թաքուն քննարկվում են այնպիսի ծրագրեր, որոնց կյանքի կոչելը էապես կծանրացնի մարդկանց առանց այդ էլ ոչ բարվոք վիճակը: Դրանց թվին են պատկանում եկամուտների համատարած հայտարարագրումը, արտագնա աշխատանքի մեկնածների կողմից իրենց ընտանիքներին ուղարկվող գումարների հարկումը, օպտիմալացման պատրվակի տակ տասնյակ հազարավոր պետական ծառայողների, մոտ ապագայում՝ նաև բուժաշխատողների և ուսուցիչների աշխատատեղերի կրճատումը և այլն:
Այդ ծրագրերի բացահայտումը և հանրությանը ներկայացնելը հնարավոր դարձավ հենց հանրապետականների շնորհիվ: Հետագայում ևս մենք պատրաստ ենք մեր ուժերը ծառայեցնելու Ձեզ և մեր հայրենիքին՝ լինի դա խորհրդարանում, թե նրանից դուրս:
Մենք ընտրությունների ենք գնում մտահոգ երկրի ապագայով և համոզված ենք, որ դուք էլ, մտահոգ լինելով Ձեր ընտանիքների բարեկեցությամբ և երեխաների ապագայով, երկրի անվտանգությամբ և զարգացման հեռանկարով, դեկտեմբերի 9–ին Ձեր ընտրությունը կկատարեք առանց ավելորդ հուզականության, սթափ բանականությամբ:
Դեկտեմբերի 9-ին մեր երկրի ապագայի ընտրությունն է։
Մի՛ վախեցեք։ Ձեր ձայնը վճռորոշ է։Վիգեն ՍարգսյանԱրփինե Հովհաննիսյան
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը