Ով ինչ «կոմպրոմատ» ուներ, գործի դրեց. ինչ չէինք տեսել, տեսանք

«Իրատես» թերթը գրում է. «Ավարտվում է կարճաժամկետ քարոզարշավը, ու լավ է, որ երկար չձգվեց, այլապես ով ինչ ուներ ներսում ու դարակներում թաքցրած, փռելու էր ասֆալտին, կներեք, հանրության առաջ։ Չնայած եղածն էլ լիուլի բավարար է հասկանալու, թե մեր երկրում ովքեր են քաղաքականությամբ զբաղվել, զբաղվում ու զբաղվելու են։ Հանրությունը շուրջ 12 օր տեսավ փոխադարձ վիրավորանքներ, գաղտնալսման երկրորդ սերիան (ընդ որում, Փաշինյանն անձամբ ֆեյսբուքյան իր էջում դրեց այդ տեսանյութը, երբ հաջորդ օրը պիտի մեկներ Սանկտ Պետերբուրգ, իսկ տեսանյութում Խաչատուրովի ձերբակալության առնչությամբ խոսվում է ռուսների վերաբերմունքի մասին), լսեց Արցախի վտանգի մասին «հաղորդումներ», ԱԱԾ-ի՝ նախկին նախարարի խոշոր կաշառքի բացահայտումը (ի դեպ, այս գործը հարուցվել է դեռ 2015-ին, սակայն կարճվել է)։ Ինչպես ժողովուրդն է ասում՝ ինչ չէինք տեսել, տեսանք։ Ամփոփումը Հ1-ի՝ երեք ժամից ավելի տեւած լիդերների բանավեճն էր։ Չենք անդրադառնա նախկին եւ ներկա իշխանությունների մշտական խայթոցներին, ճիշտ ու սխալին, գաղափարականներին ու անգաղափարներին, պարզապես մի քանի ուշագրավ դրվագ կար, որոնց մասին արժե նորից նշել, որոնք եւ զավեշտալի են, եւ հետաքրքիր ենթատեքստեր ունեն։ Հեռուստաբանավեճի հարցերի փուլում, երբ ԼՀԿ ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին հարցրեց բիզնեսի եւ քաղաքականության տարանջատման մասին,՝ վստահեցնելով, որ ինքը կարող է խորհրդարանում պաշտպանել բոլոր գործարարների, այդ թվում խոշորների շահերը, վերջինս հակադարձեց. «Դու պաշտպանի քեզ ու քո հովանավորներին»։ «Իմ հովանավորը ժողովուրդն է»,- հետեւեց պատասխանը։ «Դու դա ի՞նձ ես ասում։ Բայց ես գիտեմ, չէ՞, ինչպես է։ Դու ինձ ճանաչու՞մ ես»,- հեգնեց Ծառուկյանը։ Մարուքյանը «տակ» չմնաց. «Դուք ներդրումներ անում եք եւ Բուլղարիայում, եւ Բելառուսում, կարող էիք, չէ՞, դրանք Հայաստանում անել»։ Հաջորդ դրվագը վարչապետի պաշտոնակատարի հարցն էր, որը կարծես ինչ-որ առումով Մարուքյանի հարցի շարունակությունն էր։ Փաշինյանը, ըստ էության, հարց չտվեց, այլ նախկինում իրենց հետ «հեղափոխություն արած» ուժի ղեկավարի՝ Սուրեն Սահակյանի միջոցով փորձեց ժողովրդին ու հենց Գագիկ Ծառուկյանին բան հասկացնել։ Խոսքը երկրում կուտակված ապօրինի կապիտալի ներումն է՝ քաղաքականություն չմտնելու խոստման դիմաց։ Հետաքրքիր է, որ ներկաներից կոնկրետ Ծառուկյանին վերաբերող այս հարցին նա ոչ մի կերպ չարձագանքեց։ Մյուս դրվագը նախկին ու ներկա իշխանության կռվում «Ազգային առաջընթաց» կուսակցության կին առաջնորդի մեկնաբանությունների առնչությամբ Վիգեն Սարգսյանի ռեպլիկն էր։ Երբ Փաշինյանին Սարգսյանը հարց ուղղեց ԼԳՏԲ-ների մասին, բանավեճին միացավ նաեւ Լուսինե Հարոյանը եւ ասաց, թե Վիգեն Սարգսյանը գաղափարական պայքար է տանում ԼԳՏԲ համայնքի համար, որը հարուցեց վերջինիս ծիծաղը։ Դիմելով Փաշինյանին, Սարգսյանն ասաց. «Էսօրվա համար էի՞ք պատրաստել իրեն»։ «Ինչ-որ ասում ա, ճիշտ ա ասում»,- հակադարձեց Փաշինյանը։ «Աշակերտները լավն են, լավը, ուժեղ են»,- նետեց Վիգեն Սարգսյանը։ Ի դեպ, բանավեճի ընթացքում Էդմոն Մարուքյանը նաեւ Հարոյանի հասցեին ասաց, թե նրանց հատուկ գումար են տալիս, որ ԼՀԿ-ին սեւացնեն։ Այս խոսակցությունից ստացվում է, որ Փաշինյանն էլ առայժմ նոր «ծիլեր» տված սեփական ընդդիմադիր ուժերն է ստեղծում, որոնք եւ ընդդիմադիր կուսակցությունների, եւ նախկին իշխանություններին դատափետելու գործն են ստանձնելու։ Բանավեճին ներկա որոշ ուժեր հավանաբար կարոտախտ զգացին այս տեսարանից։ Անշուշտ, կարելի էր այլ դրվագներ էլ առանձնացնել, որոնք միանշանակ եւ ծիծաղ էին առաջացնում, եւ մտահոգում։ Սակայն հիշենք հայտնի խոսքը՝ ամեն ինչ այսքան ծիծաղելի չէր լինի, եթե այդքան ողբերգական չլիներ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 71 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ «Ո՛չ Նիկոլին․ կարևոր առաջարկ՝ ընդդիմադիր ուժերին»․ Լևոն Զուրաբյան (video) Արտենիի ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը նոր է զորացրվել, գնում էր դաշտից խոտը տուն բերելու Մեծ Բրիտանիայի վարչապետ հայտարարել է հրաժարականի մասին Կալանավորել են Դավիթ Ղազինյանի սանիկին․ պատգամավորի թեկնածուն ևս կալանավորված է Հրապարակումները, որոնք վերաբերում են ազգային ինքնությանը, կարող են լուրջ հոգեբանական ազդեցություն ունենալ. հայտարարություն Ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը. Վարուժան Գեղամյան Թուրքիան հայտարարել է, որ պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի շուրջ բանակցությունները #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Հայ կանայք մեկնում են Բաքու․ Նաիրա Զոհրաբյան (video) Արաբկիրի թաղապետն ամուսնացել է. հարսանիքին կարճ ժամանակով ներկա է եղել Փաշինյանը. Armlur.am 50 մտավորականների հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի և բոլոր քաղբանտարկյալների Ահա և վերջ... Պետք չէ հիստերիայի մեջ ընկնել, պետք է մտածել. Սոլովյովը՝ Մոսկվայի վրա հարձակման մասին (video) Զեյնալյանը և Վարդանյանը չեն մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը Ադրբեջանը, ի թիվս զավթողական օրակարգի, նաև մեր դեմ մղում է բարոյահոգեբանական ագրեսիվ պատերազմ 8–րդ օրն է՝ Փամբակ գետում նույն թափով որոնում են 13–ամյա աղջկան Օրավարձով աշխատողներ են եղել, գնում էին բերքահավաքի. մանրամասներ Արտենիի ողբերգական վթարից Կոտրել են Սերգեյ Սոբյանինի տելեգրամյան ալիքը. այնտեղ հայտնվել են «Մոսկվան այրվելու է» գրառումն ու Ուկրաինայի զինված ուժերին նվիրատվություն անելու հղումներ Եթե Փաշինյանը գնա դեպի Ալիև, պատկերացնու՞մ եք՝ ինչ սարսափելի վիճակում ենք լինելու․ քաղաքացիներ (video) Ինչպես ասում էր դասականուհին՝ սա թարգեք, կպեք գործերին Ժողովուրդը պիտի ոտքի կանգնի, էս ինչ խայտառակ ընտրություններ էին․հարցում (video) Ջերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի նվազել Հայցն ընդդեմ Հանրային հեռարձակողի խորհրդի մերժվել է Իրանի դեմ ռшզմական գործողությունները Պենտագոնին արժեցել են 40 միլիարդ դոլար. CNN Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր Բախվել են «Ford» և «ZIL» մակնիշների ավտոմեքենաները․ կա զոհ և 9 տուժած. ՆԳՆ Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am