«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը հայտարարագրել է առանձնատուն, ինչպես նաեւ «MERCEDES–BENZ C230» մակնիշի ավտոմեքենա:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 4 500 000 ՀՀ դրամ:
2018թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 1 687 500 ՀՀ դրամ:
Նշված եկամուտը գոյացել է երեք աշխատավարձերից՝ համապատասխանաբար կազմելով 1 663 000 ՀՀ դրամ, 9500 ՀՀ դրամ եւ 15 000 ՀՀ դրամ:
Տիգրան Վիրաբյանը 2016թ. ՀՀ մշակույթի նախարարի հրամանով նշանակվել էր «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն։ Ըստ քաղաքապետարանի հրապարակած տվյալների՝ նա դասավանդում է Շիրակի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում։
Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնում է նշանակվել այս տարվա հոկտեմբերի 29–ին»:
Առավելմանրամասն՝թերթիայսօրվահամարում
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը