Ինչու են Նիկոլ Փաշինյանին մեղադրում «Ղարաբաղը ծախելու» մեջ

«Ղարաբաղը ծախելու» «հոդվածի» տակ ընկել են Հայաստանի բոլոր իշխանությունները՝ քանդվող ՍՍՀՄ-ը ներկայացնող Կարեն Դեմիրճյանից մինչև «ժողովրդի վարչապետ» Նիկոլ Փաշինյան: Օրվա ընդդիմությունը միշտ օրվա իշխանությանը մեղադրել է «Ղարաբաղը ծախելու» մեջ: Միակ դեպքը, երբ ոչ միայն տվյալ պահի տիտղոսային ընդդիմությունը, այլ նաև իշխանության մի մասը մեղադրեց պետության ղեկավարին «Ղարաբաղը ծախելու» մեջ, 1998-ին էր: Ունեցել ենք նաև դեպք, երբ տվյալ պահի իշխանությունն է մեղադրել տիտղոսային ընդդիմության ղեկավարին «Ղարաբաղը ծախելու» մեջ. դա 2008-ին էր: Մնացած դեպքերում ամեն ինչ ստանդարտի մեջ է եղել՝ պետության ղեկավարին ընդդիմախոսները մեղադրել են «ծախելու» մեջ: Իրականությունն այն է, որ Հայաստանի ոչ մի ղեկավար նպատակ չի ունեցել ու չունի «Ղարաբաղը ծախել»: Դավաճաններ չկան: Անգամ եթե տեսականորեն թուրքը դառնա Հայաստանի ղեկավար, ապա չի ուզենա «ծախել» Ղարաբաղը, քանզի «ծախելով» իշխանությունը պահելու բանաձևը անհեթեթություն է: Առնվազն անգրագիտություն է պետության ղեկավարին «Ղարաբաղը ծախելու» մեջ մեղադրելը: Այլ հարց է, որ ամեն մեկն իր պատկերացումներն ունի Ղարաբաղի խնդրի լուծման հարցում և այդ պատկերացումները կարող են լինել ընդունելի կամ անընդունելի, ճիշտ կամ սխալ: Մեր երկրի ղեկավարներից որևէ մեկը դավաճան չէ ու չի ցանկացել «ծախել Ղարաբաղը» (եթե ուզենան էլ, միևնույն է չեն կարող), բայց իր վարած քաղաքականությունից ու ապահոված արդյունքներից դատելով՝ նրան կարելի է համարել ծախող կամ չծախող: Չծախող ղեկավարը բանակն է ուժեղացնում, տնտեսությունն է զարգացնում, արտագաղթն է կանգնեցնում, ներգաղթ է ապահովում, դրսում Հայաստանի իմիջն է բարձրացնում, դաշնակիցներ է գտնում, ներդրումներ է բերում, աղքատությունն է կրճատում: Իսկ ծախողի օրոք արձանագրվում են ճիշտ հակառակ արդյունքները: Ծախելն ու չծախելը պայմանավորված են ներքին ու արտաքին քաղաքական արդյունքներով: Երբ պետության ղեկավարը երկրի ներսում անկայունություն, անորոշություն, թշնամանք ու ատելություն է քարոզում, ապա դա վերջում կբերի ծախման գործընթացի, որքան էլ որ ռազմահայրենասիրական բառապաշար օգտագործի տվյալ ղեկավարը: Նույն հետևանքների կարող են բերել նաև արտաքին քաղաքական ոլորտում անգրագետ ու չհաշվարկած քայլերը: Եթե մնում ենք առանց դաշնակից ու ստիպված դայակներ փնտրում դրսում, ապա դա ի վերջո կհանգեցի ծախման: Հիմա Նիկոլ Փաշինյանին մեղադրում են «Ղարաբաղը ծախելու» մեջ: Փաշինյանին, բնականաբար, նյարդայնացնում են նման ձևակերպումները, քանզի ինքն ամենալավը գիտի, որ նման նպատակներ չունի: Փաշինյանը «ծախելու» մեղադրանքներից հետո դառնում է ագրեսիվ, ինչպես նաև կոմպլեքսավորված: Բայց նման մեղադրանքների պատճառները նա իր մեջ պետք է փնտրի: Բանն այն է, որ նա արտգործնախարարի ու այլ պաշտոնյաների միջոցով փաստացի բանակցում է Ղարաբաղի հարցով այն փաթեթի շրջանակներում, որը որպես ժառանգություն է ստացել նախորդից, բայց հրապարակավ չի հայտարարում այդ մասին: Փաշինյանին թվում է, որ եթե ինքը հրապարակավ տեսակետ չհայտնի Ղարաբաղի հարցով ու լուծումը թողնի «ժողովրդի» վրա, ապա ամեն ինչ լավ կլինի, բայց իրականում ամեն ինչ վատանում է: «Ամեն ինչ ժողովուրդը կորոշի» ձևակերպումը պատասխանատվությունից խուսափելու կամ էլ տեսակետ չունենալը թաքցնելու ձև է: Երկու դեպքում էլ Փաշինյանը շահեկան դիրքերում չի հայտնվում: Երբ դու տեսակետ չես հայտնում ու հայտարարում ես, թե բանակցելու ես Ադրբեջանի հետ Հայաստանի մասով, իսկ Ղարաբաղի մասով թող Ղարաբաղի իշխանությունը բանակցի, ապա դա տեսակետ չէ, դա տեսակետի բացակայություն է, ինչն օբյեկտիվորեն կասկածներ է ծնում, քանի որ գործից հասկացողները գիտեն, որ իրականում բանակցում ես Ղարաբաղի հարցով և այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ ես թաքցնում այդ փաստը: Փաշինյանին դավաճանության մեջ մեղադրելը սխալ է, ինչպես նաև սխալ է Փաշինյանի այն մոտեցումը, ըստ որի՝ ով իրեն քննադատում է Ղարաբաղի հարցում, պետք է ԱԱԾ-ի ու ռազմական հակահետախուզության ուշադրությանն արժանանա: Ղարաբաղի հարցը շատ կարևոր ու զգայուն է: Այդքան էժանագին վիրավորանքներ ու գնահատականներ չի կարելի հասցնել միմյանց հասցեին: Ղարաբաղը ծախելը կամ չծախելը վարած քաղաքականությամբ է որոշվում: Եթե սիրո և հանդուրժողականության փոխարեն հրամցվում է ատելության ու թշնամանքի քաղաքականություն, եթե տնտեսական քաղաքականությունը փոխարինվում է անհասկանալի քայլերով, եթե ասում ես մի բան, բայց անում հակառակը, եթե հակակոռուպցիոն պայքարը դառնում է էժանագին տեսարաններ ապահովելու և քաղաքական հակառակորդների դեմ պայքարելու ընտրովի գործիք, եթե ուժային կառույցներին դարձնում ես նախընտրական PR-արշավի մասնակից, եթե «Մարտի 1»-ը ծառայեցվում է նեղ քաղաքական շահերին, եթե սեփական պատկերացումներդ միջազգային սկանդալի պատճառ են դառնում, եթե ՀԱՊԿ-ում չեղած տեղից խնդիրներ ես ստեղծում, եթե շատ արագ կրկնում ես նախորդ ռեժիմի սխալները, ապա Ղարաբաղն ինքնաբերաբար ծախվում է: Ու կապ չունի, որ որդիդ ծառայում է Ղարաբաղում, իսկ ինքդ պարբերաբար գնում ես Ղարաբաղ ու պատմում, թե ինչ ես զրուցել այլոց հետ Ղարաբաղի հարցով: Ոչ մեկ չի ուզում ծախել, բայց այդպես կարող է ստացվել: Գորբաչովը հո չէ՞ր ուզում, որ ՍՍՀՄ-ը փլուզվի ու ինքն էլ դառնա պաշտոնաթող ղեկավար: Իր անմիտ քայլերով ու անգրագիտության պատճառով հանգեցրեց փլուզման: Հիտլերը հո չէ՞ր ուզում ավերակների վերածել Գերմանիան: Չէր ուզում, բայց այդպես ստացվեց: Ասելս այն է, որ դավաճաններ պետք չէ փնտրել: Բոլոր չարիքների պատճառը տգիտությունն է: Կորյուն Մանուկյան 7or.am

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am