Էս երկրում ՀՀՇ-ի քանի սերունդ մի անգամ ավերի, ու հենց ավերածը մի քիչ վերականգնվի, գա ու էլի ավերի

Քաղաքական գործիչն ընդդեմ դատարկախոսի, մտավորականը ընդդեմ պոպուլիստի, Արփինե Հովհաննիսյանը ընդդեմ Էդուարդ Աղաջանյանի, բացահայտեց Քաղաքացաիական պայմանագրի առանցքային դեմքերից մեկի՝ կառավարության աշխատակազմի ղեկավարի դատարկությունը, որ նա միայն օդի մեջ ամբոխահաճո ֆռազներ ցփնող է, որ նույնիսկ իրենց ծրագրում կոռուպցիայի վերաբերյալ կետերին ի զորու չի պատասխանել, որ պետական որևէ լուրջ գործի անընդունակ է, ավելին, որևէ խանութպան դիտեր հաղորդումը Աղաջանյանին ըսկի խանութում գործակատար չէր ընդունի։ Բայց Աղաջանյանը միակը չի, այս հաղորդումից հետո վերանայենք Քաղաքացիական պայմանգրի անդամների ելույթները, նույն բաներն են ասում, ոչ մի ծրագիր, միավոր հավաքելու միան մի ձև գիտեն՝ հանարապետական կուսակցությանը մեղադրելը։ էդ միավորները որ պրծան, լրիվ բանկռոտ են, բայց արդեն այդ միավորները ինֆլյացիայի են ենթարկվել, ամեն ինչ ձեռներն է, ամեն ինչ, բայց դեռ ասում են՝ քանի հանրապետականը կա և այլն։ Ինչան քչանան խաբվողները, էնքան արժեթղթերը կարժեզրկվեն, ու եթե ճիշտ է որ հայ ժողովուրդը խելոք է, ապա խաբվողների թիվը արագորեն նվազում է։ Ահա թե ինչու ստիպեցին դեկտեմբերի 9֊ին ընտրություն անցակցնել, այլապես մի քանի ամսից հակահանրապետական արժեթղթերը էնպես էին ինֆլյացիայի ենթարկվելու որ աղբ դառնային, մի ձայն էլ չէին բերելու։ Դատարկախոսներ, որոնցից հենց լուրջ ծրագիր ուզեն մախնոյականություն են խաղացնում՝՝ ինչներիս է օրենքը, եթե մենք լավ տղերք ենք։ Մյուս բանախոսները՝ Օրինաց երկրի Հեղինե Բիշարյանը պոպուլիզմով հետ չէր մնում, Աղաջանյանին թիկունք, նոր իշխանությունից ոչ մի պահանջ, ոչ մի հարց, միայն նախկիններ կան, որոնց հիշելով ձգտում էր հեղափոխական զանգվածի ձայները չկորցնել ու էլի ոչ մի ծրագիր, ոչ մի մեխանիզմ։ Ըստ էության, գաղափրների ու ծրագրերի առաջնահերթությունից էր խոսում դաշնակցական Գեղամ Մանուկյանը։ Եվ եթե օտար մեկը ում վրա ոչ թե դատարկ զգացմունքային ֆռազներն են ազդում՝ թալան֊մալան, այլ միտքն ու ծրագրի կարևորությունը, հաղորդումը նայելուց հետո ձայն կտար հանրապետականին կամ դաշնակցությանը։ Բայց օտարներ չկան, բոլորը յուրային են, ու շատերը տեսել են էն ինչ հիմա կատարվում է. 90 թվին էլ, անծրագիր ու մեծախոս ՀՀՇ֊ն մենակ մի բան գիտեր՝ կումունիստներին մեղադրել, հա՝ ի տարբերություն ՔՊ֊ի, մի բան ավել գիտեր՝ սեփականշնորհում, ու որ իշխանությունը վերցրեց մենակ խելքները հերիքեց իրանցից ավելի խելոք հաստոցները սեփականացնեն ու լոմի տեղ կտրտեն ծախեն։ Էս երկրում ՀՀՇ-ի քանի՞ սերունդ պիտի հեղափոխություն անի, իր արած հեղափոխության վրա մեկն էլ անի։ Մի անգամ ավերի, ու հենց ավերածը մի քիչ վերականգնվի, գա ու էլի ավերի։ Մի անգամը հերիք չի՞։  Խոսք կա՝ մի անգամ խաբես ինձ, ամոթ քեզ, երկրորդ անգամ խաբես ինձ, ամոթ ինձ։ Վահան Իշխանյան

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am