Արտակարգ դեպք Երևանում. մեկ գիշերում մայրաքաղաքում թալանել են մի քանի գոլդ համարանիշներով Porsche Cayenne-ներ

SHAMSHYAN.com-ը երեկ՝ դեկտեմբերի 5-ին, բացառիկ տեսանյութ, ֆոտոռեպորտաժ էր հրապարակել, թե ինչպես են 3 րոպեում 2 հոգի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտա 39/9 շենքի բակում կայանված, նույն շենքի բնակիչ, 26-ամյա Մակիչ Օրդիյանին պատկանող Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները գողանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մ. Օրդիյանը աշխատում է «Արմլևել» ՍՊԸ-ում՝ որպես ֆինանսական վերլուծաբան: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ Porsche Cayenne-ների թալանման դեպք է տեղի ունեցել նաև Արաբկիր և Կենտրոն վարչական տարածքներում: Մաշտցի պողոտայի բնակիչ, 24-ամյա Տիգրան Գրիգորյանը ոստիկանության կենտրոնական բաժին հայնտել է, որ նույն օրը ժամը 00:30-ից մինչև ժամը 11:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կան անձինք Տերյան փողոցի 44 հասցեի դիմաց կայանված Porsche Cayenne մակնիշի 01 AT 010 համարանիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները գողացել են: Ժամը 09:15-ի սահմաններում էլ ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 34-ամյա Սարգիս Եղիազարյանը և հայտնել, որ նույն օրը ժամը 06:30-ից մինչև 07:40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Բաղրամյան պողոտայի թիվ 33/ա շենքի բակում թալանել են Երևան քաղաղքի Ավան վարչական շրջանի բնակիկչ, 23-ամյա Գեղամ Ղուկասյանին պատկանող Porsche Cayenne մակնիշի 08 GT 888 համարանիշի ավտոմեքենայի առջևի 2 լուսարձակները: Նշված փաստերով տարածքային ոստիկանության բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 5-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։15-ի սահմաններում 2 հոգի Արշակունյաց 39/9 հասցեի բակում մոտ 3 րոպեի ընթացքում հափշտակել էին կայանված վիճակում գտնվող Porsche Cayenne մակնիշի 80 PՏ 080 համարանիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները։ Նշված ավտոմեքենան հաշվառված է Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Մակիչ Օրդիյանի անվամբ, իսկ ավտոմեքենայի սեփականատերը վարձակալական հիմունքներով է բնակվում նշված շենքում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կատարվածի մասին Ոստիկանության Շենգավիթի բաժնում դեռևս տեղեկություններ չունեին, իսկ գողությունը տեսանկարահանվել էր բակում տեղադրված տեսախցիկով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Նիկոլը Երևանում հնձում է այն, ինչ ցանել է, ու սա դեռ ձնծաղիկներն են․ Հակոբյան Տիրոջ հաղթական մուտքը՝ մանուկների օրհնությամբ Թեկուզ շատ աղոթք անեք, ես չեմ լսի. ձեր ձեռքերը արյունով լի են․ Եսայի․ Միքայել Մինասյան Երևան-Սևան մայրուղու վրա կրկին կանգնացրել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության ավտոբուսները Իր էությամբ սադրիչ է և կապ չունի, թե նա որտեղ է՝ փողոցում, իր կաբինետում, թե եկեղեցում. Աբրահամյան Որ հարցերով են կրկնվում ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների խոսույթները. ադրբեջանագետ Հայ հասարակությունը արդեն 8 տարի է՝ պահվում է լարված, բևեռացված ու ատելության մթնոլորտում․ փաստաբան Քաղաքացին շարունակելու է ճկռել, իսկ չինովնիկը՝ պարգևավճարներ ստանալ․ փաստաբան «Քանաքեռում հայտնաբերվել է թմրանյութի արտադրամաս». ՆԳՆ The Economist․ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը Արման Ծառուկյանը 9:3 հաշվով հաղթել է ամերիկացի ըմբիշին Մայր Աթոռում Վեհափառի առաջնորդությամբ մատուցվում է Անդաստանի կարգ ՔՊ-ն հրապարակել է քվեարկության նախնական արդյունքները․ ո՞վ որքա՞ն ձայն է ստացել Փաշինյանն այն մարդը չէ, ով կարող է առաջնորդել Հայաստանը նույնիսկ շատ ավելի կայուն ու հանգիստ ժամանակներում. Օսկանյա Британский премьер Стармер попытался прокомментировать заявления Дональда Трампа в свой адрес Վրեժխնդիր եղեք, ձեր էրեխու չլինելու պատասխանն ո՞վ պիտի տա․ Առուշանյան Пентагон ведет подготовку многонедельной наземной операции в Иране Նա, ով պատրաստ կլինի կրել Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին Որքան ձայն է ստացել Փաշինյանը․ ՔՊ-ում վարչապետի թեկնածուի ընտրության նախնական արդյունքները Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս պահին Բախվել են «Nissan»-ն ու «BMW»-ն. կա վիրավոր Որքան էլ պարադոքսալ թվա, հենց այս պահին միակ ձեռքբերումն ունի Իրանը. Իրանագետ Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ Այսօր Ծաղկազարդ է․ Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am