Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը կառավարության այսօրվա նիստից հետո նշեց, որ ստուգումները շարունակվելու են, դրանք լինելու են նաև մնացած պետական հաստատություններում:
Նա ասաց, որ այն չարաշահումները, որոնք հայտնաբերվել են, վերաբերում են ընթացիկ նորոգման հետ կապված աշխատանքներին: Խոսքը 33 մլն դրամ չարաշահման մասին է:
Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ ԲԷՑ-ում ակտիվ աշխատանքներ են իրականացվում պաշտոնանկությունների հետ կապված: «Երկու օր առաջ ընտրություն է եղել և ընտրվել է նոր տնօրեն, այսօր կներկայացնենք: Շուտով կհաստատենք նաև ԲԷՑ-ի հաստիքացուցակը, որտեղ նախատեսվում է շուրջ 100-160 աշխատակիցների կրճատում, որոնք կարելի է ասել՝ այդքան էլ զբաղված չէին ԲԷՑ հիմնական գործունեությամբ: Հազար հաստիքացուցակով 163 ազատ հաստիքների պարագայում ունենք 90 արտահաստիքային պայմանագրային աշխատողներ: Անհասկանալի է՝ եթե ունենք ազատ հաստիքներ, ինչո՞ւ են արտահաստիքային աշխատող պահում»,- ասաց Բաղրամյանը:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից