«Մենք պետք է այնպիսի խորհրդարան ունենանք, որը զերծ կլինի արտաքին քաղաքական միջամտությունից, մասնավորապես ռուսական միջամտությունից: Մենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում ենք, իսկ պատերազմներում հաղթում են ոչ թե բանակները, այլ պետությունները: Որպեսզի մեր պետությունը կարողանա հաղթել, մենք բոլորով պետք է մենք դառնանք, և մեր միավորումը հենց այդ իմաստն ունի»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին համարների բանավեճին հայտարարեց «Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը:
«Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ համապատասխան իրավիճակներում մենք կարողանում ենք համախմբվել, մեկ ուժ դառնալ և խնդիրներ լուծել: Քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերը, ներքաղաքական կյանքից խոսելով, բաց են թողել արտաքին քաղաքականը: 2-րդ աշխարհամարտից հետո նորից սկսվել է աշխարհի վերաձևում, և դա չտեսնել ուղղակի հնարավոր չէ: Մենք պետք է դիվերսիֆիկացնենք մեր արտաքին քաղաքականությունը, ձևավորենք այն խորհրդարանը, որտեղ հնարավորինս շատ քաղաքական ուժեր լինեն: Մենք պետք է այնպիսի խորհրդարան ունենանք, որը զերծ կլինի արտաքին քաղաքական միջամտությունից, մասնավորապես, ռուսական միջամտությունից»,- նշեց նա:
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը