Ազդեցության պայքար իշխանության ներսում

«Փաստ» օրաթերթը գրում է. Քարոզարշավն արդեն մոտենում է իր վերջնական հանգրվանին, և հետհայացք գցելով` կարող ենք արձանագրել որոշ իրողություններ, որոնք ակնհայտ դարձան վերջին օրերին: Դրանցից մեկը հատկապես աչքի է զարնում և կապ ունի ոչ այնքան քարոզարշավի բուն էության, որքան դրա հաղորդած ազդակների հետ: Բանն այն է, որ ի սկզբանե իշխող թիմի քարոզարշավը ընթանում էր բացառապես Նիկոլ Փաշինյանի առաջնորդության սցենարով, իսկ իշխող թիմի քաղաքական կորիզը ներկայացնողները բավական պասիվ էին: Տպավորություն կար, թե որոշվել է առանձնահատուկ քարոզարշավ չանել անհատական, ռեյտինգային մակարդակով: Սակայն քարոզարշավային գործընթացի կեսից այս իրավիճակը կտրուկ փոխվեց և ՔՊ առանցքային դեմքերը, որոնք հաճախ ընդգրկված են ու մրցակցում են նույն ընտրատարածքի ռեյտինգային ցուցակներում, սկսեցին ակտիվ անհատական քարոզարշավ վարել: Դժվար չէ կռահել, թե ինչու նախապես արձանագրված ստատուս–քվոն հանկարծակի խախտվեց: Իշխող թիմի ներսում հասկանալի պատճառներով կա իշխանական ազդեցության շրջանակների բաշխման խնդիր: Այդ խնդիրը չի վերաբերում միայն Նիկոլ Փաշինյանին, որի դերակատարությունն ու դրա ազդեցիկության սահմանները հստակ են: Սակայն թիմի մյուս անդամների դեպքում այս խնդիրը էական է, հատկապես եթե հաշվի առնենք, որ առաջիկայում հարցեր են ծագելու, թե ով պետք է լինի ԱԺ նախագահ, ԱԺ փոխխոսնակ, ինչ սկզբունքով պետք է բաշխվեն հանձնաժողովների նախագահների պորտֆելները և այլն:

Եվ այս պրոցեսում, որը հաջորդելու է ընտրություններին, կենսական է լինելու ոչ միայն Փաշինյանի անձնական որոշումը այս կամ հարցով, այլև հավակնություններ ունեցող թեկնածուների ձայների քանակը: Այդ ձայների քանակն ու դրանց քաղաքական կապիտալիզացիան, ըստ էության, դառնալու են նաև ներթիմային ազդեցության գոտիների բաշխման սկզբունք: Պարզ է, որ անհատական, ռեյտինգային ընտրակարգով շատ ձայն ստացած մեկը կարող է, հղում անելով իր ձայների քանակին, փորձել ընդլայնել իր ազդեցությունը, ասենք, այն մարդկանց նկատմամբ, որոնք քիչ ձայներ կստանան ու ԱԺ–ում կամ գործադիրում կհայտնվեն բացառապես Փաշինյանի որոշման հաշվին: Թերևս հենց ապագայում սպասվող ներիշխանական ազդեցության գոտիների բաժանման համար բնական պայքարն է, որ խախտեց քարոզարշավային ստատուս–քվոն իշխող թիմի ներսում: Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Մախաչկալայի օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռում գտնվել է 186 մարդ 13-ամյա աղջկա մարմինը հայտնաբերվել է Փամբակ գետում՝ դեպքի վայրից շուրջ 550 հեռավորության վրա Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռի ազդանշանային համակարգը սխալմամբ է գործարկվել․ ՌԴ ՔԿ #ՈՒՂԻՂ․ Պլանը կա․ ի՞նչ է սպասվում Փաշինյանին Մոսկվայում․ Սուրեն Սուրենյանց (video) Շատ մտահոգիչ տեղեկություններ են հասել․ Ի՞նչ է կատարվում Բաքվում․ Նաիրա Զոհրաբյան (video) Շտապ. Ադրբեջանի քարտեզում արդեն ներառված են Սյունիքը, Վայոց ձորը․․․ (video) «Հիվանդանոցից նոր էի դուրս եկել, երբ գազազած հարձակվեցին իմ վրա ու կեղծ գործ կարեցին»․ Սամվելյան (video) Չասե՛ք սուտ Է, հենց հիմա մեջբերում եմ փաստեր՝ 300 հազար ադրբեջանցիների գալու մասին․ Նաիրա Զոհրաբյան (video) #ՈՒՂԻՂ․ «Ո՛չ Նիկոլին․ կարևոր առաջարկ՝ ընդդիմադիր ուժերին»․ Լևոն Զուրաբյան (video) Արտենիի ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը նոր է զորացրվել, գնում էր դաշտից խոտը տուն բերելու Մեծ Բրիտանիայի վարչապետ հայտարարել է հրաժարականի մասին Կալանավորել են Դավիթ Ղազինյանի սանիկին․ պատգամավորի թեկնածուն ևս կալանավորված է Հրապարակումները, որոնք վերաբերում են ազգային ինքնությանը, կարող են լուրջ հոգեբանական ազդեցություն ունենալ. հայտարարություն Ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը. Վարուժան Գեղամյան Թուրքիան հայտարարել է, որ պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի շուրջ բանակցությունները #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Հայ կանայք մեկնում են Բաքու․ Նաիրա Զոհրաբյան (video) Արաբկիրի թաղապետն ամուսնացել է. հարսանիքին կարճ ժամանակով ներկա է եղել Փաշինյանը. Armlur.am 50 մտավորականների հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի և բոլոր քաղբանտարկյալների Ահա և վերջ... Պետք չէ հիստերիայի մեջ ընկնել, պետք է մտածել. Սոլովյովը՝ Մոսկվայի վրա հարձակման մասին (video) Զեյնալյանը և Վարդանյանը չեն մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը Ադրբեջանը, ի թիվս զավթողական օրակարգի, նաև մեր դեմ մղում է բարոյահոգեբանական ագրեսիվ պատերազմ 8–րդ օրն է՝ Փամբակ գետում նույն թափով որոնում են 13–ամյա աղջկան Օրավարձով աշխատողներ են եղել, գնում էին բերքահավաքի. մանրամասներ Արտենիի ողբերգական վթարից Կոտրել են Սերգեյ Սոբյանինի տելեգրամյան ալիքը. այնտեղ հայտնվել են «Մոսկվան այրվելու է» գրառումն ու Ուկրաինայի զինված ուժերին նվիրատվություն անելու հղումներ Եթե Փաշինյանը գնա դեպի Ալիև, պատկերացնու՞մ եք՝ ինչ սարսափելի վիճակում ենք լինելու․ քաղաքացիներ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am