Բաբայանը՝ Շահնազարյանի հայտարարության մասին

Ինչպե՞ս է արձագանքում Արցախի իշխանությունը Դավիթ Շահնազարյանի այն հայտարարությանը, որի վերաբերյալ նրան հրավիրել էին ԱԱԾ՝ բացատրություն տալու: «Դա Հայաստանի ներքաղաքական կյանքն է: Մենք հատկապես ընտրական շրջանում, առավել եւս շահարկումների ներքո չենք ուզում խառնվել, քանի որ դա ճիշտ չէ»,-  araratnews-ի հետ զրույցում  ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Դավիթ Բաբայանը հիշեցրեց՝ Արցախի խնդիրը հայոց պետականության առաջ կանգնած խնդիր է, այդ խնդրից է կախված հայոց պետականության ապագան: Արդյոք Արցախի խնդիրը «Իմ քայլը» դաշինքը ցանկանում է լուծել տարածքներ՝ կարգավիճակի դիմաց սկզբունքո՞վ: «Տարբեր մոտեցումներ են եղել Արցախի հակամարտության կարգավորման ժամանակ՝ սկսած 1994-ից: Դրանցից մեկը տեսականորեն եղել է տարածքներ՝ կարգավիճակի դիմաց սկզբունքը: Սակայն եթե անգամ քաղաքական որոշ գործիչներ ժամանակին քննարկում էին տարբեր պատճառներով, խոր պատկերացում չունեին անվտանգության համակարգի մասին, մտածում էին՝ սա կարգավորման մի ձեւ է: Սակայն կյանքը ցույց տվեց՝ սա չի կարող լինել գործնական՝ վերադարձ անցյալին չի կարող լինել: Արցախը չի կարող լինել անկլավային, քանի որ Ադրբեջանն անմիջապես կոչնչացնի, իսկ դա կբերի հայոց պետականության ոչնչացմանը»,- պատասխանեց Արցախի նախագահի մամուլի խոսնակը: Դավիթ Շահնազարյանը մանրամասներ է ներկայացրել նաև 1993-1994 թթ. Օմարի լեռնանցքի մարտական գործողությունից, ասելով, որ Սասուն Միքայելյանը՝ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորը, լքել է դիրքերը: Դավիթ Շահնազարյանը  հայտարարել է՝ այլ ապացույցներ էլ ունի եւ կարող է շատ բան հրապարակել: Արցախի նախագահի մամուլի խոսնակին հարցրինք՝ մարտավարական առումով արդյոք ճի՞շտ է մանրամասներ հրապարակել Արցախյան ազատամարտից: «Չեմ ուզում մեկնաբանել, քանի որ դա ներքաղաքական  հայտարարություն է: Ամեն մի ուժ ինքն է որոշում՝ ի՛նչ հայտարարել: Պարզապես կրկին ուզում եմ շեշտել՝ արցախյան հիմնախնդիրն ամենակարևոր հարցերից է: Այդ հաղթանակը կերտել ենք միասին՝ մայր Հայաստանի, սփյուռքի հետ: Աստված չանի, Արցախը կործանվի, հետեւանքները կլինեն ողջ հայության համար»,- ավարտեց իր խոսքը Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am