Փաշինյանի, Վանեցյանի և Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրության սղագրությունը՝ ամբողջությամբ

ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունների հրապարակումից շուրջ երեք ամիս անց համացանցում հայտնվել է նոր ձայնագրություն։ Այս անգամ գաղտնալսել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսային խոսակցությունը։ Ձայնագրությունում հատված կա նաեւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցից։ Թե նախկինում, թե այսօր հրապարակված խոսակցությունները վերաբերվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի խափանման միջոցի ընտրության հարցին։ Ներկայացնում ենք հրապարակված ձայնագրության սղագրությունը՝ ամբողջությամբ: ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Բարեւ ձեզ, պար՛ոն վարչապետ։ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ – Բարեւ Արթուր ջան, ի՞նչ կա։ ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Լա՞վ եք... Նորմալ, նորմալ, պարո՛ն վարչապետ։ Հիմա նայեք՝ Խաչատուրովին ուզում ենք տանենք կալանքի... Սասունը։ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ – Հա։ ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Որ տանենք կալանքի, մի հատ մտածել ա պետք, ինքը ՕԴԿԲ–ի գլխավոր քարտուղարն ա, կարծում եմ պռոմախ ենք տալու, հիմա ուզում ա տանի Սասունը։ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ – Ըմմ.... ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Նայեք, հիմա իրան հլը չենք հարցաքննել, կարանք հետաձգել իրա հարցաքննությունը, Քոչարյանինն էսօր անենք՝ պրծնենք, ավարտենք, իրանը հետաձգենք էլի։ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ – Պետք ա տեղյակ պահել նախապես։ ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Հա, պետք ա ասենք, էլի։ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ – Էդ մյուս մասով ի՞նչ կա։ ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Մյուս մասով Սասունի հետ խոսացել եմ, Սասունն ասում ա հաստատ ա, դատավորն էլ զանգեց ինձ, մի քիչ վախում ա էդ կալանքը տա, ասեցի մի հատ գործը լրիվ ուսումնասիրի, զանգի, ասա, որտեղ ես թույլ տեղ տեսնում ու կասեմ, հիմա դատավորը էտի նայում ա, էդ էլ զանգ կտա՝ կասի։ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ – Շատ լավ,  էդ մյուս մասով թող հետաձգեն, դե ես ստեղ եմ, կակ ռազ կխոսամ։ Նորմալ անցա՞վ հանդիպումը։ ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Շատ լավ, պարոն վարչապետ, շատ լավ։ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ –Լավ լավ, հեսա ես կզանգեմ։ ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Բանին հետաձգում ենք, բայց Քոչարյանին ձերբակալում ենք։ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ –Հա, ես հեսա կխոսամ։ ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Շատ լավ։ *** ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ –Արթուր նիստի եմ, ի՞նչ կա։ ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Պարոն վարչապետ, ռուսները շատ ծանր են տանում էդ բանի ձերբակալումը՝ Խաչատուրովի։ Եկել են պրեդստավիտելները, համ ռազվետկի, համ ՖՍԲ–ի, ասում են՝ ըտենց բան մի արեք, կապ չունի. գոնե ՕԴԿԲ–ից հանեք՝ նոր։ Դա մեծ ապտակ ա ՕԴԿԲ–ին, ասում ա՝ շատ ծանր կլինի։ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ – Իսկ Քոչարյանի հետ կապված ի՞նչ կա, նորություն կա՞։ ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Քոչարյանի հետ կապված դատարանում հլը լսում են, հեսա կտան բանը, Քոչարյանը կլինի։ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ – Ո՞վ ա եկել որ, ի՞նչ են ասում։ ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Պրեդստավիտելն ա եկել ՍՎՌ–ի , ՖՍԲ–ի, Հայաստանում երկու պաշտոնական ներկայացուցիչները։ Ասում են դա մեծ ապտակ կլինի  ՕԴԿԲ–ի հեղինակության վրա, գոնե հանեք, հետ կանչեք, նոր ինչ ուզում եք արեք։ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ – Բա որ գնա, էլ չգա։ ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Դե չենք թողնի գնա, կպահենք։ Ելքը.. իրան կարգավիճակ տանք, կամ մի բան անենք, բայց չձերբակալենք։ Որովհետև իրանք ասում են՝ մեծ պրոբլեմ ա, էլի։ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ – Լավ մի հատ Սասունի հետ խոսա։ ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Լավ, եթե կարում ենք պահենք... Ի՞նչ անենք՝ չտանե՞նք կալանքի... ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ – Եթե կարում եք նենց անեք, որ երկրից դուրս չգա... ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Պարոն վարչապետ, իսկականից պրոբլեմ ենք տալու ռուսների հետ, շատ ծանր ա. ոնց որ հիմա ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարին բռնեն նստցնեն, էդ կառույցի հեղինակությունն ա, էլի։ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ – Լավ, հեսա մի քիչ հետո կզանգեմ։ Արթուր Վանեցյան–Սասուն Խաչատրյան ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Հա, ընգեր։ ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Ընկեր, ռուսները շատ ծանր են տանում, շատ ոռի ա, կարող ա ընենց պրոբլեմ տանք... Ես նոր վարչապետին ասացի, նոր ինձ համ իրանց հետախուզության պետն ա զանգել, համ ՖՍԲ–ի դիրեկտորը, ասում են՝ էս ի՞նչ եք անում։ ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Ի՞նչ անեմ, ասեմ գրավ կիրառե՞ն։ ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Ը..., գրավ թող կիրառեն երեւի թե, կամ ստորագրություն խափանման միջոց ընտրեն։ ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Ինձ թվում ա՝ գրավը ճիշտ ա, ընգեր, գիտե՞ս խի։ Թող մեծ գրավ լինի, որպեսզի հիմնավոր կասկածին չկպնեն։ ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Հա։ ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Բայց դե էդ էլ, չեմ իմանում, ի՞նչ անեմ, դատավորին ասե՞մ։ ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Դատավորին ինչ պետք ա՝  էդ կասենք, էդ չի հարցը, բայց մի հատ հասկական՝ք ինչ ենք անում։ ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Ընգեր, սենց ասեմ, մի հատ դու վարչապետի հետ խոսա էլի ընգեր, որտեւ... ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Վարչապետի հետ խոսացի՝ նիստի էր, ասեց՝ կարեւորը, որ ինքը չփախնի երկրից ու բան չլինի։ ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Դե, կարելի ա Խաչատուրովին մեծ գրավով ազատել։ ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Մեծ գրավ չի կարալու էդի վճարի, որտից ա վճարելու։ ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Մեծ–մեծ, մի 20 մլն էլ չի՞ կարա վճարի։ ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Իսկ եթե ստորագրություն ընտրե՞ս։ ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Ընգեր, ինքը դրսի մարդ ա, ո՞նց ա ստորագրություն լինելու, ինքը դուրսն ա աշխատում, գրավը ճիշտ ա ավելի։ ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Հա։ ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Ստորագրություն եթե ընտրեմ, պիտի «Սեկ»–ը փակեմ չթողեմ դուրս գա։ ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Հա, դե միգուցե չթողե՞նք գնա... Լավ դու բան արա, ձգի։ ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Ժամը 3–ին ա նիստը ընկեր։ ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Ասա թող հետաձգեն նիստը։ ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Էլի հետաձգե՞ն։ ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Նիստը հետաձգեն, մի հատ վարչապետը թող էդ բանից դուրս գա, նիստի ա ինքը, թող դուրս գա վարչապետը, հետը խոսանք, ես խոսացի, բայց ամեն դեպքում մի  հատ էլ խոսանք, հասկանանք՝ ինչ ենք անում։ ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Հա, մի հատ էլ խոսանք ընգեր, վնաս չտանք։ ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Ես բանին կասեմ, թող բան անեն, ապեր, հետաձգեն հլը Խաչատուրովի նիստը, կամ դու ասա, մեկա։ ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ –  Ուզում ես դու ասա, էլի։ ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ –  Ես կասեմ հեսա։ ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Հա, լավ։ Նիկոլ Փաշինյան– Արթուր Վանեցյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ– Մնացած նորմալ ա՞։ ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Մնացած նորմալ ա, ընդհանուր բան ենք անում, պարոն վարչապետ... Հեսա դատարանը որոշումը կկայացնի կալանավորման... Մնացած սաղ հանգիստ ա։ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ – Դու Շվեյցարիա ե՞ս, թե՞ Ռուսաստան։ ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ– Շվեյցարիա եմ, հիմա գնում եմ Ջորկաեֆի հետ հանդիպեմ ու թռնեմ Երեւան։ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ – Հա՞, արդեն հե՞տ ես գալիս։ ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Հա։ news.am

դիտվել է 676 անգամ
Լրահոս
ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am