Մարդու իրավունքները, իրավական մշակույթը հայտնվելու են «ուղիղ նշանառության տակ». Ռուբեն Մելքիյանը՝ գաղտնալսման մասին

Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը եւս անդրադարձել է այսօր համացանցում հրապարակված ձայնագրությանը, որտեղ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, հետո՝ Արթուր Վանեցյանն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը քննարկում են Յուրի խաչատուրովի կալանավորման հարցը: Ռուբեն Մելիքյանը, մասնավորապես, գրել է. «Լսեցի նոր ձայնագրությունը։ Փաստորեն, Վարչապետը նույնպես տեղյակ էր ԱԱԾ պետի եւ դատավորի կոմունիկացիային (1։05-1։30)։ Վարչապետն լայվով ընդունել է այդ փաստը՝ հավելելով, որ ԱԱԾ պետին հանձնարարել է ապահովել դատավորի անվտանգությունը։ Խոսակցության այդ հատվածը, Վարչապետի պնդմամբ, հանվել է հրապարակված ձայնագրությունից։ Բայց որեւէ բացատրություն չներկայացվեց, ըստ իս, ավելի կարեւոր հատվածի մասին։ 2։25-2։32 վայրկյանները։ Երկրորդ հեռախոսազրույցի ընթացքում Վարչապետը հարցնում է ԱԱԾ պետին՝ ի՞նչ նորություն կա Քոչարյանի վերաբերյալ։ Պատասխանը՝ բառացի. «Քոչարյանի հետ կապված՝ դատարանում լսում են, հեսա կտան բանը [էլ ի՞նչը՝ բացի կալանքից]։ Քոչարյանը հեսա կըլնի»։ Ի՞նչ գիտեր գործադիրը, թե դատարանն ինչ որոշում է կայացնելու։ Հետեւությունները ցավալի են։ Շուտով, երբ ՀՀ քաղաքացիների 70-80%-ը վստահության քվե տա իշխող ուժին, մարդու իրավունքները, իրավական մշակույթը հայտնվելու են «ուղիղ նշանառության տակ»։ Ո՞վ է կանգնելու դրանց պաշտպանության դիրքերում։ Ո՞վ էր իրավական մշակույթի իսկական կրող եւ ո՞վ՝ ընդամենը շահագործող»:

դիտվել է 62 անգամ
Լրահոս
ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am