Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում տեղադրել է տեսանյութ վթարված ԶՈՒ ՍՈՒ 25 ինքնաթիռի զոհված օդաչուների կատարած ուսումնական թռիչքի ու կրակային վարժությունների դրվագներով:
«Տղերքը ուղիղ մեկ օր առաջ ուսումնական թռիչք ու կրակային վարժություն են կատարել։ Կատարել են շատ բարձր մակարդակով ու գերազանց գնահատականով։
Սրանք մեկ օր առաջվա իրական կադրերն են։
Փառք Հայոց բանակին, փառք ՀՀ ՌՕՈւ-երին»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10.20-ի սահմաններում, կորել էր կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ: Այնուհետեւ պարզվեց, որ ինքնաթիռը վթարվել էր Մարալիկի լեռներում, երկու օդաչուները՝ փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը եւ մայոր Մովսես Գեւորգի Մանուկյանը, զոհվել էին:
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը