Ինչու է այդքան խոսվում բանակի մասին

«Հայոց աշխարհը» գրում է.«Շուտով ավարտվելիք «բլից»-քարոզարշավի առնվազն մեկնարկային օրերին Նիկոլ Փաշինյանը հետեւողականորեն անդրադառնում էր բանակի, զինված ուժերի խնդրին: Եթե լսես միայն իր ասածները, կարող է տպավորություն ստեղծվել, թե մեր բանակը, մեր զինվորները ցնցոտիներ են հագնում, թերսնված են, եթե ոչ սոված, առհասարակ խիստ վատ են զինված, սպառազինությունն էլ... հնոտի է: Դե, էլ չենք հիշատակում թալանի թեմայով ընդհանրական հայտարարությունները։ Ինչո՞ւ է շարունակ խոսվում բանակի մասին, այն էլ՝ նման տոնայնությամբ: Ինչո՞ւ է այդքան հետեւողականորեն փորձ արվում վերահաստատել իրենց իսկ շրջանառած դրույթը, թե մեր բանակը ապրիլյան պատերազմի շրջանում իբր պարտվել է: Հարկավ դա բազմաշերտ թեմա է, ու նման հրապարակային վարքը, մանավանդ գործող իշխանության, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դեպքում մի քանի զուգահեռ շարժառիթ ու նպատակ է հետապնդում: Դրանցից մեկը, ինչ խոսք, հանրային ընկալման մեջ այն մոտեցումն ամրագրելն է, թե ամեն ինչ խայտառակ վատ էր, իրենք եկան եւ արդեն ամեն ինչ հրաշալի է, իսկ ինչն էլ հրաշալի չէ, անցյալի վերապրուկ է: Իսկ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը մեկ այլ տեսանկյունից է այս ամենը գնահատում: Մասնավորապես Տավուշի մարզում, Բերդի տարածաշրջանի սահմանամերձ ու սահմանապահ Մովսես (Մոսեսգեղ) եւ Զորական գյուղերում ունեցած նախընտրական հանդիպումների ընթացքում անդրադառնալով այդ թեմային, նա նկատեց. «Իրականում մենք ունենք բավական ուժեղ բանակ: Մենք ունենք բանակ, որը զինված է այնպիսի սպառազինությամբ, որ շատ ավելի մեծ երկրների զինված ուժեր կարող է չունենան: Եվ դա տարիների ընթացքում կատարած աշխատանքի արդյունք է: Բանակի հետ կապված խոսակցությունների տակ, վախենամ, այլ բան է: Հիմա նոր իշխանություններ են, իրենք փորձում են ցույց տալ, թե իբր շատ ծանր, վատ ժառանգություն են ստացել, թույլ բանակ են ստացել, որպեսզի եթե Աստված ոչ անի, վաղը խնդիրներ ունենան, դրանով կարողանան հիմնավորել, պատճառաբանել: Մեր բանակը հաղթական բանակ է: Այդպիսին է եղել 20 տարի առաջ, այդպիսին է հիմա: Ապրիլյան պատերազմի օրերին մեր բանակն իրեն պահել եւ դրսեւորել է փայլուն: Փայլուն: Ե՛վ զինվորը, ե՛ւ սպան: Որ ասում են՝ զինվորն է պահել, սպան կապ չունի, նման բան բանակում չի լինում: Ուղղակի չի՛ լինում, որովհետեւ խնդիրը լուծելու համար ամբողջական պատկեր է պետք, իսկ այդ ամբողջական պատկերը կարող է ունենալ հրամանատարը, սպան: Զինվորը որքան էլ խիզախ լինի, ինքը, իր խիզախությունն ամբողջական պատկերի մասն են կազմում»: Արժե, իհարկե, ավելին էլ ասել, այն, ինչն ակնհայտ է, բայց ինչը որոշակի նախկին ընդդիմադիր, հիմա էլ՝ իշխանավոր դարձած անձինք համառորեն չեն ուզում տեսնել, ընկալել: Եթե մենք թերսնված, թերզինված, անգամ, կներեք, վարտիք չունեցող բանակ ունենայինք, ապա այն հազիվ թե կարողանար միմիայն մերձճակատային ու դիրքապահ ուժերով մեկ-երկու ժամ դիմակայել թշնամու մանրակրկիտ մշակված, էշելոնավորված հարձակմանը: Ավելին՝ եթե մեր բանակը չլիներ մեխանիզմի պես գործող, ամեն մեկը իր տեղն ու անելիքը իմացող պատրաստված զինվորականներից կազմված ուժ, ապա այն այդքան արագ չէր անցնի հակազդման գործողությունների, որոնք թշնամուն ստիպեցին հրադադար խնդրել, էլ ավելին, հետպատերազմյան խիստ կարճ ժամանակահատվածում մեր բանակը չէր կարողանա սպառազինության ու տեսադիտարկման սարքավորումների համատարած ներդրման գործողությունն այնպես իրականացնել, որ հակառակորդն արագորեն հրաժարվեր դիվերսանտական մարտավարությունից: Ի վերջո, մեր բանակը, այո, ցավալի զոհերի գնով, այո՝ կոնկրետ զինվորների ու կոնկրետ սպաների անձնազոհության, արյան ու կյանքի գնով իսկապես պատվով ու անմնացորդ կատարել է իր պարտքը, լուծել է իր առջեւ դրված մարտական խնդիրը: Այդ ամենի հանրագումարում է, որ հակառակորդը չի կարողացել մեզ ինչ-որ պայմաններ թելադրել, որ բանակցային գործընթաց ասվածում մենք չենք խեղճացել որպես պետություն: Ի դեպ, պակաս կարեւոր չէ նաեւ, թե ովքե՞ր, ի՞նչ շրջանակներ են շարունակ մեր բանակի մասին խոսում նսեմացնող բնույթի արտահայտություններով»: Մանրամսները` թերթի այսօրվա համարում:

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am