Ներդրումները ոչ միայն չեն նվազել 11 անգամ, այլ նույնիսկ աճել են: Ուղղակի օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը այս տարվա առաջին 9 ամիսներին կազմել է 59.8 միլիարդ դրամ, անցած տարվա նույն ժամանակահատվածի 57 միլիարդ դրամի փոխարեն:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Իմ քայլը դաշինքից ԱԺ պատգամավորի թեկնածու Հայկ Գեւորգյանը՝ հակադարձելով Արփինե Հովհաննիսյանի հայտարարություններին: Բացի այդ, Հայկ Գեւորգյանը անդրադարձել է ֆեյսբուքյան այն խոսակցություններին, թե «Իմ քայլի» ներկայացուցիչները՝ մեղմ ասած ոչ նպաստավոր վիճակում են եղել բանավիճելիս:
«Ֆեյսբուքում մտահոգություններ են զգացվում ՀՀԿ-ի մի կարկառուն ներկայացուցչի հետ ունեցած բանավեճերում «Իմ քայլի» ներկայացուցիչների՝ մեղմ ասած ոչ նպաստավոր վիճակի շուրջ: Պետք չի մոռանալ, որ գործ ունենք դասական նոմենկլատուրային կուսակցության ներկայացուցիչների հետ, որոնք կենսագրության բերումով սովորաբար շատ վարժ խոսում են, տիրապետում են բանսարկությունների ու ինտրիգների ողջ զինանոցին, ունեն բոլոր հարցերի պատասխանը, նույնիսկ եթե այդ պատասխանները ամբողջությամբ սուտ են...:
Ահավասիկ ստի մի պարզ օրինակ: ՀՀԿ-ի կառկառունը ասում է, թե օտարերկրյա ներդրումները նվազել են 11 անգամ: Մտահոգեցնեմ մեր կառկառուն ՀՀԿ-ականին: Ներդրումները ոչ միայն չեն նվազել 11 անգամ, այլ նույնիսկ աճել են: Ուղղակի օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը այս տարվա առաջին 9 ամիսներին կազմել է 59.8 միլիարդ դրամ, անցած տարվա նույն ժամանակահատվածի 57 միլիարդ դրամի փոխարեն (https://www.armstat.am/file/article/sv_10_18a_420.pdf): Ընդ որում աճը արձանագրվել է այն պայմաններում, երբ Ամուլսարում ներդրումներ չեն արվում արդեն մոտ կես տարի: Այնպես որ, մտահոգվելու կարիք բոլորովին չկա:
Հ.Գ. Ախր մեր սերունդն էլ հո պետք է հիշի կոմերիտական ֆուկցիոներներին: Դատարկախոս, ինքնասիրահարված, կյանքում ոչ մի բան չստեղծած... Ընդամենը հիշեք, թե 80-ականների վերջին դրանք Սախարովին ոնց էին բզիկ-բզիկ անում շաաաաատ վարժ խոսելով»,-գրել է Հայկ Գեւորգյանը:
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը