Արմեն Սարգսյանի արդեն նախկին նստավայրը հատկացվում է Աննա Հակոբյանին

Նոյեմբերի 22-ին Ազգային ժողովն ընդունեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ ՀՀ նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխվում է Բաղրամյան 26։ Նշենք, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուց հետո ՀՀ վարչապետի նստավայր էր սահմանվել Բաղրամյան 26-ը, իսկ նախագահինը` Մաշտոցի 47-ը՝ Կառավարության ընդունելությունների նախկին տան մասնաշենքը: Զուգահեռաբար, ՀՀ կառավարության աշխատակազմին տրամադրված էր Հանրապետության հրապարակ 1 շինությունը, որը հետագայում հանձնվեց վարչապետի աշխատակազմին։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, սակայն, Բաղրամյան 26-ն ամբողջությամբ չվերադարձրեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին. դահլիճները մնացին արարողակարգային նշանակության, այսինքն՝ դրանցից պետք է օգտվեն և՛ վարչապետը, և՛ նախագահը։ Նախապատվությունը տրվելու է, սակայն, վարչապետի հանդիպումներին։ Այնպես որ, եթե և Արմեն Սարգսյանը, և Նիկոլ Փաշինյանը միջոցառումներ, հանդիպումներ ունեն, ապա նախապատվությունը տրվում է Փաշինյանի միջոցառումներին։ Ավելին, մեր տեղեկություններով, Փաշինյանը մտադիր է, որ Բաղրամյան 26-ի մասնաշենք տեղափոխվի նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ աշխատակազմով։ 168.am-ի խիստ հավաստի աղբյուրների համաձայն՝ ՀՀ նախագահի Մաշտոցի 47 հասցեում գտնվող նստավայրը՝ Կառավարության նախկին ընդունելությունների տան մասնաշենքը, շուտով կդառնա ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի նստավայրը։ Այն դեպքում, երբ որևէ օրենքով նման բան՝ առհասարակ վարչապետի տիկնոջ գրասենյակ, նստավայր, նախատեսված չէ։ Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Աննա Հակոբյանի իրերը հավաքվում-տեղափոխվում են Մաշտոցի 47։ Եվս մեկ անգամ լուրի իսկությունը ճշտելու նպատակով 168.am-ը կապ հաստատեց Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ չի տիրապետում նման տեղեկության։ «Երբ տեղափոխման խնդիր կլինի, այսինքն, երբ տեղափոխման հարցը կդառնա իրականություն և հրապարակման ենթակա, մենք բոլոր լրատվամիջոցներին տեղյակ կպահենք, հատկապես՝ «168 Ժամին»»,- շեշտեց Հ. Հարությունյանը։ «Ո՛չ բացառում, ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում եմ, կարող եմ միայն ասել, որ այս պահի դրությամբ ես նման տեղեկատվության չեմ տիրապետում»,- եզրափակեց Հ. Հարությունյանը։  

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am