Փաշինյանը ներքին տեռորի մթնոլորտ է փորձում ստեղծել․ Արմեն Ռուստամյան/տեսանյութ/

Factor.am-ի հարցազրույցը ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ – Երկու օր առաջ վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ վերջին ամիսներին Հայաստանը որևէ սպառազինություն ձեռք չի բերել: Վարչապետն այդ հայտարարությունը որակել է սուտ և փորձել է հասկանալ, թե ինչո՞ւ են նման հայտարարություններ արվում: Դուք գիտե՞ք՝ ինչու են արվում: – Նախ արվում են մեր վտանգները գնահատելու իմաստով, մեր անվտանգության մասին ունեցած մեծ խնդիրները տեսնելու իմաստով, որովհետև մեզ համար շատ կարևոր է նախ՝ մեր մարտունակության և պաշտպանունակության բարձր մակարդակն ապահովելը, և մենք ունենք այդպիսի ինֆորմացիա: Ուղղակի տեղերից, որովհետև մեր համակիրները և մեր ներկայությունը հենց բանակում ունենալով ենք դա ասում: Բացի այդ՝ կա նաև փաստ, որ, օրինակ, 2018 թ. նոյեմբերին մտահոգիչ հայտարարություն կատարեց այդ առումով պաշտպանության նախարարը, որը մատնանշեց, որ նախորդ՝ 200 միլիոնանոց վարկը, որ Ռուսաստանից մենք ստացել ենք, դրա հետ կապված կատարողականը նշվեց, բայց 100 մլն դոլարի վարկ ունեինք նաև, որի հետ կապված կատարողական պետք է ներկայացվեր, դա տեղի չունեցավ, այլ ասվեց, որ բանակցությունները շարունակվում են: Ուրեմն՝ ինչ-որ խնդիրներ դեռևս այդ հարցի հետ կապված լիարժեք լուծված չեն, և առնվազն պայմանագրով նախատեսված ծավալներն այդ պահի դրությամբ լիարժեք չէին կատարված: – Ձեզ կտրուկ չի թվում վարչապետի պաշտոնակատարի այդ հայտարարությունը, որ Հրանտ Մարգարյանի ասածը նա որակել է սուտ: – Նախ՝ սուտ չի: Իբր՝ Հրանտ Մարգարյանն ասել է՝ զենք չենք գնել: Դա չի ասել Հրանտ Մարգարյանը: – Ասել է, որ սպառազինություն ձեռք չի բերվել: – Ռուսաստանի մասին է խոսքը գնում, կոնկրետ Ռուսաստանի բաղադրիչով է հարցը դրվել: Կոնտեքստից պետք չէ կտրել, խոսքը դրան է վերաբերել: Որ մենք մյուս տեղերից էլ զենք կարողանում ենք ձեռք բերել, դրա մասին գիտենք, և այդ պրոցեսն ընթացքի մեջ է: Չգիտեմ՝ ինչ մակարդակով և ինչ ծավալներով, դա մեզ գոհացնում է, թե՝ ոչ, դա այլ հարց է, բայց պետք չէ նույն հարթության վրա հարցը տեղափոխել: Խնդիրը հենց Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունների մասով է, ՀԱՊԿ-ում ունեցած մեր պայմանավորվածությունների մասին է, դրա մասով է մեր մտահոգությունն արտահայտվել: Հրանտ Մարգարյանն ասել է՝ Աստված տա՝ ես սխալվեմ: Սուտ չի ասել: Դրանից մենք երբեք ո՛չ ուրախանում ենք, հակառակը, դա ասում ենք՝ վտանգի, սպառնալիքի, անվտանգության հետ կապված հարցի արծարծման անհրաժեշտությունից ելնելով: Սա է եղել, շատ պարզ մի բան: Գիտեք՝ այն տպավորությունն է, որ մինչև հիմա ով կասկածում էր Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, արժանանում էր իր գնահատականներին, որ տեղներդ հանգիստ նստեք, փռենք ասֆալտներին, ծեփենք պատերին, հիմա ավելի վտանգավոր վիճակ է դառնում: – Նիկոլ Փաշինյանն ասել է, որ նման հայտարարություն անողներով պետք է զբաղվեն ԱԱԾ-ն և ռազմական ոստիկանությունը: – Սա է, որ շատ վտանգավոր է: Այդ հայտարարությամբ արդեն պետք է զբաղվեն բոլոր նրանք, ովքեր մտահոգ են երկրում ազատ քարոզչություն իրականացնելու այն չափանիշներով, որով, ինչպես մենք այսօր հռչակել ենք, գնում ենք, իբր, ազատ, բաց, անկաշկանդ քարոզչություն անելու: Այո՛, ցանկացած քաղաքական ուժ իրավունք ունի իր կասկածը հայտնել: – Սա քաղաքական սպառնալի՞ք է՝ ըստ Ձեզ: – Սա ոչ միայն սպառնալիք է, ներքին տեռորի մթնոլորտ է փորձում ստեղծվել: Եթե այդպես է, եթե կասկածանքի հիման վրա ԱԱԾ-ն պետք է զբաղվի, թող մեր կասկածանքով էլ զբաղվի հենց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ կապված, անվտանգության հետ կապված խնդիրներով թող զբաղվի, թող տեսնի՝ իսկապես մեր մտահոգությունները կամ վտանգները, որ նշում ենք, իրական են, թե՞ ոչ: Այդ ո՞վ տվեց իրավունք… Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնակատար է և թեկնածու է, ըստ էության: Այսօր բոլորն իրար հավասար են, և որևէ մեկն իրավունք չունի իր պաշտոնեական դիրքը չարաշահել: Ի՞նչ է նշանակում՝ հրապարակով մեկ հայտարարել, որ թող սրանով զբաղվի ԱԱԾ-ն: Ի՞նչ տրամաբանությամբ: Նայեք՝ պետական դավաճանության հոտ է գալիս: Այսինքն՝ նորից վերադառնում ենք հին ժամանակներին: Այս ամենն ինձ մոտ մեծ դեժավյու է առաջացնում: Արմեն Ռուստամյանի հետ հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում: factor.am

դիտվել է 136 անգամ
Լրահոս
Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am