«Ակնհայտ է, որ հերթական անգամ ի ցույց են դնում իրենց վերաբերմունքը:Ես, համենայն դեպս, որպես պատգամավոր, այստեղ եմ և պատրաստ եմ իմ պարտականությունը կատարել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու հարցի քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավորների բացակայությանն ու քվորում չապահովելուն:
Հարցին` հնարավոր չէ՞ր սպասել, քանի որ մի շաբաթից այս խորհրդարանի աշխատանքները վերջանում են, և մյուս խորհրդարանի աշխատանքները սկսելուց հետո Արամ Հարությունյանն այլևս պատգամավոր չի լինի, հետևաբար` հարցն ավելի հեշտ կլուծվեր, Սիմոնյանն արձագանքեց. «Այսինքն` արհեստականորեն ինչ-որ բան արվեր, հա՞: Եթե օրենքի բնականոն գործընթաց է, դա պետք է արվի: Ի վերջո, որ պատգամավորի հետ կապված նման իրավիճակ ենք ունենալու, վարչապետն ամիսներ առաջ ամբիոնից հնչեցրել էր»:
Անդրադառնալով քաղաքական ուժերի քննադատություններին` պատահական չէ, որ այս ամենն արվում է քարոզարշավի ընթացքում, Սիմոնյանը չհամաձայնեց: «Սա չէ, որ մեզ պետք է օգնի, որ մենք շատ ձայն հավաքենք»,- ասաց նա:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը