Աղմկոտ անգործության ժամանակը

«Հայոց աշխարհը» գրում է. «Մարդկությունը հիմարանում է, պնդում են Սթենֆորդի համալսարանի գիտնականները։ Եվ շարունակվում է այդ գործընթացը դանդաղ, բայց հաստատուն։ Մարդկային օրգանիզմում կա մտավոր ու հուզական ակտիվության հանդեպ ընկալունակ 2-5 հազար գեն։ Եվ եթե անցյալում մեր նախնիները ստիպված էին դրսեւորել արտակարգ մտավոր ունակություններ, որպեսզի գոյատեւեն, ապա յուրաքանչյուր հաջորդ սերնդին վիճակված էր մտածել գնալով ավելի քիչ. ինտելեկտի զարգացումն այլեւս չէր խթանվում այնպիսի կարեւոր գործոնով, ինչպիսին բնական ընտրությունն է։ Եվ այսուհետ, ինչպես համարում են գիտական ոլորտի հոռետեսները, վիճակը միայն է՛լ ավելի կվատանա։ Մարդկության մտավոր մակարդակը գենային առումով շարունակում է փոխվել եւ բնավ ոչ դեպի լավը։ Ցավալի է, բայց ավելի խելացի դառնալու համար Երկրագնդի բնակիչները պիտի ենթարկվեն այնպիսի փորձությունների, որոնք կստիպեն նրանց նորից մի լավ աշխատեցնել ուղեղը։ Թեեւ, ինչ վերաբերում է Նոր Հայաստանի իշխանավորներին, վիճակը, վախենանք, արդեն անհուսալի է։ Վերջին յոթ ամիսներին երկիրը մեր աչքի առաջ սրընթաց դառնում է ինտելեկտի՝ իր բոլոր դրսեւորումներով, դուրսմղման տարածք։ Զարգացման նման հեռանկարի պարագայում երկրի դեգրադացիան անխուսափելիորեն կհասնի չտեսնված ծավալների։ Առանձնակի ջանքեր են գործադրում այդ ուղղությամբ քարոզարշավին մասնակցող իշխանավորները, որոնք հիշեցնում են բարվոք հոգեբուժարանի կենսուրախ հիվանդների։ Լսում ու կարդում ես նրանց ելույթները եւ միայն աչքերդ տրորում. սա քեզ թվա՞ց։ Մի՞թե։ Վերընթերցում ես. հա, էլի։ Իրոք որ։ Ներքին ու արտաքին քաղաքականության բոլոր ոլորտներում միայն խայտառակ ձախողումներ, տնտեսության բնագավառում եւ սոցիալական կյանքում՝ խուճապահար նահանջ, իսկ բարձրանում է վարչապետի պաշտոնակատարն ամբիոն. մենք հասել ենք աննախադեպ հաջողությունների, կկրճատենք աղքատության մակարդակը տասնյակ նիշերով, կավելացնենք, կբարձրացնենք... Դատելով ամենից, մեզանում եկել է աղմկոտ անգործության ժամանակը։  Իշխանությունն ինքը գրում է պիեսները, ինքն էլ կատարում։ Դա ինքդ քեզ հետ միաժամանակյա խաղի սեանս է՝ բազմաթիվ խաղատախտակներով։ Ինքդ քեզ հետ շախմատ խաղալը, իհարկե, ուշագրավ զբաղմունք է։ Մնում է միայն չխելագարվել։ Ամերիկացի նշանավոր ֆանտաստ Այզեկ Ազիմովի «Հիմք» վիպագրության մեջ կա անչափ հետաքրքիր մի դրվագ։ Ինչ-որ հեռավոր մոլորակ է ժամանում գալակտիկական կայսրության կանցլերը։ Մոլորակի առաջնորդների հետ բանակցությունների ընթացքում կանցլերը խոսում է ամեն ինչի մասին եւ չափազանց շատ։ Այնքան շատ, որ նրա ճառերի ձայնագրությունը ստիպված են անցկացնել հատուկ սարքի միջով. դա մաքրում է բառային կլեպն ու ներկայացնում միայն իմաստային չոր նստվածքը։ Եվ ի՞նչ եք կարծում։ Ձայնագրությունը ինքնաոչնչացավ։ Բացի բառային կլեպից, կանցլերի ճառերը ամենեւին բան չէին բովանդակում։ Ճիշտ ինչպես վարչապետի պաշտոնակատարի նախընտրական ելույթները։ Իշխանության քիչ թե շատ հասկանալի նույնիսկ ոչ թե ծրագրի, այլ թեկուզ ամենացավոտ հարցերի շուրջ կցկտուր տեսակետների բացակայությունը արդեն վերածվել է անեկդոտի։ Ոչ մի ընդդիմություն ի վիճակի չէ այնպես հեղինակազրկել իշխանությանը, ինչպես դա հաջողվում է հենց իրեն։ Ինչպես, օրինակ, ժամանակին խորհրդային իշխանության անփառունակ ու սրընթաց փլուզման համար «Միլիոնների լենինյան համալսարան» հեռուստահաղորդումը արեց շատ ավելին, քան բոլոր այլախոհները միասին վերցրած։ Ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ առաջ իշխանավորների հրապարակային ելույթների իռացիոնալությունը պարզապես ապշեցնում է։ Փորձեք խորամուխ լինել նրանց ասածների ու արածի մեջ։ Զբոսանքի ելած գժանոց։ Թեեւ, հանուն արդարության հարկ է նշել, որ ոչ մի վայրկյան չեն դադարում մտածել։ Ուշադիր նայեք ու կտեսնեք, թե ինչպես է նրանց մաշկի տակ շարժվում ուղեղը։  Բուժել է սրանց հարկավոր։ Ի դեպ, դժվարությամբ բուժման ենթարկվող պսիխոպաթոլոգիայի ծանր տեսակների՝ շիզոֆրենիայի, կրկնաբեւեռ խանգարման եւ այլ դեպքերում հետազոտությունների եւ բուժման ժամանակակից ուղղություն է դառնում քիմիական ու հոգեբանական թերապիայի զուգորդումը։ Նման մոտեցումը ներառում է հոգեներգործուն դեղամիջոցների եւ պսիխոսոցիալական մեթոդների զուգակցում։ Ամեն մի իշխանավորի որեւէ քարոզարշավային ելույթ բաղկացած է երկու մասից. ա) սպառնալիքներ ու հայհոյանք քաղաքական մրցակիցների հասցեին, բ) Նոր Հայաստանի տարածքում անպայման դրախտ կառուցելու խոստումներ։ Ինչ վերաբերում է սպառնալիքներին ու հայհոյանքին, ապա այդ մասին արդեն շատ բան է ասվել եւ, հաշվի առնելով իշխանության օրեցօր աճող ագրեսիվությունը, սույն խնդիրը դեռ կհասնի իր արդիականության բարձրակետին։ Այնպես որ երկու բառով անդրադառնանք խոստումներին։ «Մենք սանտիմետր առ սանտիմետր ՀՀ-ն ծաղկեցնելու ենք, դարձնելու ենք հզոր, երջանիկ երկիր։ Բոլոր խնդիրները, որոնք մեր կառավարության առջեւ դրված են եղել, լուծվել են, ես համոզված եմ, որ մենք կլինենք լավ եւ արդյունավետ կառավարություն։ Մեր կառավարությունը հող է դառնալու ձեր ոտքերի համար, որ դուք ամուր կանգնենք եւ ուղղեք ողնաշարը: Մեր երկրից ջնջելու ենք աղքատությունը...»։ Սա պաշտոնակատարի ընդամենը մեկ ելույթում պարունակվող խոստումների լոկ չնչին մասն է։ Վերջինս քարոզարշավի ընթացքում առույգ եւ վստահ պատասխանում է հարցերին, որոնք նրան ոչ ոք չէր տվել։ Պատասխանները, որպես կանոն, դրական են, բոլորը միայն «այո»։ Կբարձրացնե՞նք աշխատավարձներն ու թոշակները հինգ անգամ։ Այո՛։ Բոլորին աշխատանք կտա՞նք։ Այո՛։ Դուրս կբերե՞նք երկիրը ճգնաժամից։ Այո՛։ Այո՛։ Այո՛։ Եվ այդպես՝ անվերջ։ Դրախտում «ոչ» պատասխան չի լինում»:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am