Իսկ այժմ անցնենք կտտանքների դահլիճ

«Հայոց աշխարհը» գրում է.«Ներկայումս տիրող իրարանցումը, ընդհանուր առմամբ, թույլ է տալիս ենթադրել, որ պետության բուն կյանքը ամփոփված է ոչ թե Երեւանում, ոչ թե կուսակցությունների գրասենյակներում կամ կառավարությունում, այլ քարոզարշավում։ Մնացյալը պարզապես անկապություն է։ Քարոզարշավը կերակրում է, խմեցնում, սովորեցնում, չի ներում ծուլությունը, պարգեւատրում է աշխատանքի համար եւ, գլխավորը, մաքրագործում։ Ի վերջո նրա հետ չի կարող համեմատվել նույնիսկ բաղնիքը, թեեւ դա հայոց աշխարհում ունի, թե կուզեք իմանալ, կրոնական գործառույթ։ Քանզի բաղնիքը նման է մատուռի, որտեղից մաքուր, մերկ եւ Աստծո առջեւ բաց մեր համաքաղաքացին կարող է դիմել անմիջականորեն երկնքին՝ խոստովանելու իր ծանր մահացու մեղքերը։ Քարոզարշավը, ըստ էության, կյանքի անըմբռնելի շարժման մոդելն է։ Եվ անչափ կարեւոր է, որ այդ մոդելում տեղ է նախատեսված քաղաքակրթության զարգացման պսակի՝ ընտրողի համար։ Սկսենք նրանից, որ քարոզարշավը ուժեղ եւ առողջ անհատ դաստիարակելու իդեալական միջոց է։ Այն կարող է լիովին փոխարինել հարբեցողությանը, անառակությանը, ծխամոլությանն ու կենցաղային ապուշությանը։ Քարոզարշավի մասնակցի մարմինը ձեւ է ստանում, ոտքերն ու ձայնալարերը ամրապնդվում են, հայացքը՝ ուղղվում դեպի հեռուն։ Այլեւս կարիք չունի նա կծու եւ ճարպոտ ուտելիքի, չի հալածում սեփական ընտանիքին, օրեր շարունակ չի նստում հեռուստացույցի առջեւ։ Վազում է նա մարզից մարզ, ընտրողների հետ մի հանդիպումից մյուսը։ Թարմ օդը շոյում է թոքերը, եւ ոչ թե սիրուհիների մարմինները, այլ արյան գնդիկներն են այսուհետ կայտառություն ու վաղվա օրվա նկատմամբ վստահություն հաղորդում նրան։ Քարոզարշավը սովորեցնում է քորվել, ելույթ ունենալ միտինգներում, ոտքի վրա աղ ու հաց ուտել, գրկել ուրիշների երեխաներին ու կսմթել նրանց թշիկները, խմել զզվելի տնական օղի, շատ եւ անիմաստ ծիծաղել, գրկախառնվել անծանոթ մարդկանց հետ, ամեն ինչ խոստանալ, նստել ծառին ու սունկ փնտրել ձյան մեջ։ Բացի դրանից, քարոզարշավի ժամանակ կարող է տեղի ունենալ ձեր առաջին ծանոթությունը դիզենտերիայի եւ մեծ քաղաքականության հետ։ Հիշում եմ, ես նույնպես ժամանակին ծանոթացա մեծ քաղաքականության հետ 1996 թվականի քարոզարշավի ժամանակ, երբ մարզերից մեկում, ընտրողների հետ 6-7 հանդիպումներից հետո ուշ երեկոյան հասնելով վերջապես հյուրանոց, բիլիարդի սեղանի տակ տեսա մի քանի խոշոր քաղաքական գործիչների անշունչ մարմինները։ Սկզբում մտածեցի, թե քաղաքականությունը ծանր գործ է, եթե այդչափ հոգնեցնում է մարդկանց։ Սակայն հետո նկատեցի բիլիարդի սեղանի գնդապարկերում օղու դատարկ շշերը։ Այդ օրվանից անցել են երկար տարիներ։ Ո՛չ քաղաքական գործիչ, ո՛չ էլ պատգամավոր ես չդարձա։ Ճակատագրի տարօրինակ հեգնանքով օրաթերթ եմ խմբագրում, ինչը, խոստովանենք, ինչպեսեւ քաղաքականությունը, սաստիկ հոգնեցնում է, քանզի հաճախ նման է դիզենտերիայի»։ Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am