Արարատ քաղաքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ներկաներից մեկը հայտարարեց, որ իրենք պահանջում են քաղաքապետի հրաժարականը:
«Այս իրավիճակին մի քանի տեղ բախվել ենք: Առաջարկում ենք թեմաները չխախտենք: Մարալիկում շատ մանրամասն խոսել եմ այդ մասին: Ձեր տված թղթերը կուսումնասիրենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Դիտարկմանը, թե այս հարցին շտապ որոշում է պետք, Փաշինյանն արձագանքեց. «Եկեք չշտապենք, այս հարցը հանգիստ է սիրում: Ես ժամանակին մասնակցել եմ իշխանափոխության տարբեր պրոցեսների, որոնք ձախողվել են:
Հետո մենք ինքներս մեզ հարց տվեցինք՝ գուցե մենք ենք ինչ-որ բան սխալ անում: եւ 2013-ին որոշեցինք կանգ առնել, հասկանալ՝ ինչն ենք սխալ անում: Մենք ասացինք, որ մեկ անգամ ենք ժողովրդին իշխանափոխության հրավիրելու, որովհետեւ համարում ենք, որ մեկ շանս պետք է լինի: Մենք ասում էինք՝ այո, աղետ է, բայց եթե փորձ անենք ու սխալվենք, դրանով երկարաձգում ենք իշխանափոխությունը»:
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը