Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակով առաջադրված Մենուա Հարությունյանն այսօր հյուրընկալվել է «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդաշարին։ Արամ Աբրահամյանի հարցին՝ ընդունո՞ւմ եք, որ ՀՀԿ-ն կեղծել է ընտրությունների արդյունքները վերջին 10 տարիների ընթացքում, Մենուա Հարությունյանը պատասխանել է․«Եղել են թերություններ, բայց ասել, որ կեղծվել են, լեգիտիմ չեն եղել, կատարյալ ապաքաղաքական դիրքորոշում է»։Արամ Աբրահամյանի ճշգրտող հարցին՝ այնուամենայնիվ, կեղծվե՞լ են, թե՞ ոչ, պատասխանել է․«Առաջին անգամ կեղծվել են նույն Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, տանկերով զսպեց․․․ դրանից հետո չեն կեղծվել»։Վաղը պատրա՞ստ եք նույնը կրկնել Հանրապետության հրապարակում, պատասխանել է․ «Բոլորի հետ հանդիպումների ժամանակ էլ կրկնում եմ, Ձեզ ինչի՞ է թվում, թե մենք վախկոտ ենք»։
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը