«Պուտինի «լավությունը» Փաշինյանին». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է հետաձգել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք ՀԱՊԿ գագաթնաժողովը... Պատճառը՝ ՀԱՊԿ քարտուղարի թեկնածուի շուրջ անհամաձայնություն է: Պուտինն առաջարկել է այդ հարցի վերաբերյալ լուծում գտնել, իսկ հետո նոր հավաքվել: Հիշեցնեմ, որ նոյեմբերի 8-ին Ղազախստանի մայրաքաղաքում տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ լուծում չստացավ Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի հետկանչից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նոր նշանակման հարցը: Իսկ հանդիպումից հետո պաշտոնական Մինսկը և Աստանան հայտարարեցին, որ Հայաստանի ներկայացուցչի նշանակումը նպատակահարմար չէ, քանի որ 2020 թ-ին այն լռանում և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնմում պետք է նշանակվի այբենական կարգով Հայաստանին հաջորդող Բելառուսի ներկայացոցիչը: Այդ ամենին հաջորդեց հայ-բելառուսական «լեզվակռիվը», որի հանգուցալուծմանը բոլորը սպասում էին դեկտեմբերի 6-ին: Սակայն այժմ էլ պարզվեց, որ այն կրկին հետաձգվում է: Դեռ նոյեմբերի 7-ին «Ո՞վ կդառնա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Մոսկվան կարող է նախընտրել «ոչ ոքի» տարբերակը» վերլուծության մեջ ես կանխատեսել էի, որ Պուտինը կնախընտրի «ոչ ոքի» տարբերակը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կնախընտրի տեսնել ՌԴ-ի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովին: Այդպիսով, Պուտինը մի քանի քայլից բաղկացած կոմբինացիա կատարեց: Նախ, Խաչատուրովի հետ կապված Մոսկվայի հետ «չհամաձայնեցված» քայլի համար «պատժեց» Երևանին՝ չկատարելով Փաշինյանի ցանկությունը, որ Հայաստանի ներկայացուցիչը մինչև 2020 թ-ը ղեկավարի կառույցը« Ցույց տվեց նույն Փաշինյանին, որ թույլ չի տա Բելառուսին և Ղազախստանին առաջ տանեն հակահայկական իրենց ծրագիրը: Եվ այս պատմության մեջ ամենակարևորը՝ ՀՀ-ում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններից 2 օր առաջ «լավություն» արեց Փաշինյանին և չեղարկեց Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումը՝ նոր սկանդալից և հակահայկական որոշումներից խուսափելու նպատակով, որոնք կարող էին ազդել Փաշինյանի ղեկավարած «ՔՊ»-ի վարկանիշի վրա... Չի բացառվում, որ այս ռազմադիվանագիտական խաղում ՌԴ-ն, Բելառուսը և Ղազախստանը մեկ սցենարով էին գնում և ամեն մեկն իր դերը կատարելով՝ Բելառուսը և Ղազախստանը «չուզողների», իսկ ՌԴ-ն էլ «հաշտարարի» հասան նրան, որ Խաչատուրովի փոխարեն «թավշյա» Հայաստանի առաջարկված թեկնածուն չստանձնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: Հիշեցնեմ, որ Կրեմլին մոտ կանգնած ռուսաստանյան ԶԼՆ-ները Փաշինյանի կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Խաչատուրովի հետ կանչելը մեկնաբանեցին որպես Հայաստանի նոր իշխանությունների կողմից ՀԱՊԿ-ն խայտառակելու Արևմուտքի պատվերը կատարելու քայլ... Հ.Գ. Հետաքրքիր է, իսկ որքա՞ն է իր «լավությունը» գնահատելու Պուտինը»:

դիտվել է 91 անգամ
Լրահոս
76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am