Հեղափոխությունը լեգիտիմ է, իսկ հեղափոխականները՝ ոչ (տեսանյութ)

Այս տարվա ապրիլ-մայիսին տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները ոմանք կոչում են «թավշա հեղափոխություն», ոմանք՝ պարզապես հեղափոխություն, ոմանք՝ իշխանափոխություն, ոմանք՝ իշխանության բռնազավթում, իսկ ոմանք էլ մի փոքր սպասում են, որպեսզի իրական գնահատական տան: Ինչ անուն էլ դնենք տեղի ունեցածին, դրա առաջին մասը, այսինքն՝ «մերժիրի» փուլը գերլեգիտիմ էր: Դա շատ սպասված հյուր էր, բայց ոչ մեկը չէր սպասում, որ «նա» այդպես կգա: «Մերժիրը» ստացվեց, քանի որ համախմբել էր գրեթե ողջ հայ ժողովրդին՝ Հայաստանից մինչև Սփյուռք: «Մերժիրը» ստացվեց, քանի որ չկային բաժանարար գծեր: Հանրությունը բաժանված չէր սևերի ու սպիտակների: Կար «Կոնսենսուս մինուս 1»: Ու բնական է, որ «մերժիրը» պետք է ստացվեր: Ուշագրավն այն է, որ «մերժիրին» հաջորդած «սիրիրի» փուլը բաժանեց, մասնատեց ու թշնամացրեց մեր ժողովրդի տարբեր հատվածներին: Այդ առումով հեղափոխականները կամ իշխանափոխները լեգիտիմ չեն, որքան տոկոս էլ որ ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանը դեկտեմբերի 9-ի երեկոյան հայտարարի: Հեղափոխականները կամ իշխանափոխները լեգիտիմ չեն նաև մեկ այլ պատճառով: Լեգիտիմությունն ունենում է երկու հիմնական աղբյուր՝ ընտրովիություն և կոմպետենտություն: Կոմպետենտության մասով լուրջ խնդիրներ կան ու դա այնքան ակնհայտ է, որ տեսանելի է անզեն աչքով: Երբ, օրինակ, պետության փոխարտգործնախարարը, որը հեղափոխական կոմիսար է նշանակված արտգործնախարարությունում, մի քանի րոպե խոսում է իր կուսակցական ղեկավար Սասուն Միքայելյանի ասածները չհաստատող ձևակերպումներով, բայց իր խոսքի սկզբում ու վերջում բառացի հաստատում է Սասուն Միքայելյանի ասածները արցախյան ազատամարտի ու հեղափոխության համեմատականների մասով, պարզ է դառնում, որ գործ ունենք կա՛մ փորձի պակասից եթերում չափից շատ հուզված մեկի կա՛մ քաղաքականապես անմեղսունակի հետ: Այս քարոզարշավը միայն պակասեցրեց «Իմ քայլի» ձայները ու թերևս ստացվելու է այնպես, որ Երևանի քաղաքապետ նշանակված Հայկ Մարությանը տոկոսային առումով ավելի շատ ձայներ է հավաքելու, քան Նիկոլ Փաշինյանի գլխավորած ցուցակը, ինչը նյարդայնացնելու է վերջինիս: Բայց դա արդեն իրենց ներքին գործն է: Մենք միայն արձանագրում ենք, որ հեղափոխությունը լեգիտիմ էր, իսկ հեղափոխականները՝ ոչ: Կորյուն Մանուկյան

դիտվել է 51 անգամ
Լրահոս
76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am