Ասել, որ Բաքուն կճանաչի ԼՂ անկախությունը, դժվար թե իրականություն դառնա. Զատուլին

«Լազարևյան ակումբի» նիստում ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը անդրադարձել է նաև  Ղարաբաղի խնդրին` նշելով, որ  Ռուսաստանի համար Ղարաբաղը Խորհրդային միության փլուզումն էր հիշեցնում, դժվար էր հրապարակային ելույթներ ունենալ այս մասին, որովհետև ցանկություն կար լավ հարաբերություններ պահել հարևան Ադրբեջանի հետ: Նա շեշտել է, որ Հայաստանը ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ է, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Ավելին, Կ. Զատուլինը հիշեցրեց, որ ժամանակին Ադրբեջանը մասնակցում էր մեկ այլ ֆորմատի՝ Վրաստան-Ուզբեկստան-Ուկրաինա-Մոլդովա, որը բաժանում էր հետխորհրդային տարածքը ճամբարների: «Ադրբեջանը մտնում է այն պետությունների մեջ, որոնք դիրքավորում են իրենց ոչ թե որպես այլընտրանք Ռուսաստանին, այլ հետխորհրդային տարածքին այլակարծիք միավոր: Մեծ դժվարությամբ է հաջողվում հրապարակային քննարկում անցկացնել Ղարաբաղի հարցում, ասում են՝ եկեք թողնենք այս հարցը, որ չվնասենք, չխանգարենք: Մենք չենք կարող չքննարկել հարցը: Վերջնական պայմանավորվածությունը ենթադրում է Ղարաբաղի անկախության ճանաչում և այն շրջանների վերադարձ, որոնք նախկինում չեն եղել Ղարաբաղի մասը: Սա այն է, ինչ ցանկացած կոնֆլիկտի լուծման հիմքում է: Ասել, որ պետք է վերադարձնել շրջանները նրա դիմաց, որ ապագայում Բաքուն կճանաչի ԼՂ անկախությունը, դժվար թե իրականություն դառնա: Այսօր Ադրբեջանը 2016-ին հրադադարի ռեժիմի խախտման մեղավորն է, Ադրբեջանը մեծացնում է ագրեսիվ հռետորաբանությունը, մենք ամեն օր լսում ենք հարցը ուժով լուծելու մասին, ասվում է, որ կգրավեն ոչ միայն Ղարաբաղը, այլև Երևանը և սա չի նպաստում վստահության հաստատմանը»,- նշեց ՌԴ պետդումայի պատգամավորը:  

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video) Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել Դուք հասկանու՞մ եք՝ Մարգարիտա Սիմոնյանը Պուտինի խոսքերը փոխանցեց (video) Զատուլինը զգուշացրել է Փաշինյանին․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am