Մեգան Մարքլի նմանակը` Ռուսաստանում
Ռուսաստանցի լուսանկարիչ Վլադիսլավ Բուրնաշևը, որն անցորդներին է լուսանկարում Եկատերինբուրգի փողոցներում, նկատել է, որ տեղաբնակ աղջիկներից մեկը բավականին նման է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կնոջը՝ Մեգան Մարքլին: Լուսանկարիչը չի նշել աղջկա ազգանունը, և այժմ «ռուս Մեգանին» փնտրում են սոցցանցերում: Հայտնի է, որ նրա անունն Աննա է: Վլադիսլավ Բուրնաշևը ցանկանում է ֆոտոսեսիայի հրավիրել աղջկան:
