Sports.ru-ի անդրադարձը՝ Հայաստանի հավաքականին

Ռուսական sports.ru կայքն անդրադարձել է Հայաստանի ազգային ընտրանիում տիրող իրավիճակին: Կայքը մասնավորապես անդրադարձել է օրերս ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը, ինչպես նաև ՀՖՖ-ՖԱՖ «հակամարտությանը», Բելառուսի դեմ խաղում մարզադաշտի փակ սեկտորին: ՀՖՖ նախագահը նշել էր, որ քանի դեռ ինքը ՀՖՖ-ի նախագահի պաշտոնում է, Յուրա Մովսիսյանը, Ռոբերտ Արզումանյանը և Գևորգ Կասպարովը հավաքական չեն հրավիրվելու: «Հայաստանի հավաքականը հիմնավորապես թարմացվել է: Առաջին անգամ հավաքական չեն հրավիրվել Յուրա Մովսիսյանը, Ռոբերտ Արզումանյանը, Գևորգ Ղազարյանը, Գևորգ Կասպարովը: Նոր գլխավոր մարզչի համար իմպրովիզացիայի լավ պահ է...: Նորեկների մեծ թիվը լավ միջոց է քննադատների բերանները փակելու համար: Եթե հանկարծ ինչ-որ բան այն չլինի, միշտ էլ կարելի է հենվել առանձին խաղացողների անփորձության և նոր թիմ կառուցելու վրա... ... Պոլիգլոտ Հենրիխ Մխիթարյանն Ավանի ակադեմիայում պատասխանում է լրագրողների հարցերին, գեղեցիկ կերպով շրջանցելով Արզումանյանի, Մովսիսյանի, Կասպարավի բացակայության մասին խոսակցությունները... Հենրիխը կամ հիանալի դիվանագետ է, կամ էլ դրա իրավունքը չունի:...Ահա այսպիսի բեռ ունի Հայաստանի հավաքականի ավագն այսօր... мхо Ռուբեն Հայրապետյանի վերջին խոսքերն այնպես են երևում՝ կարծես նա չէ «նեմեց», այլ նրանք, ովքեր իրեն պատին են դեմ տվել և ատրճանակի ճնշման տակ այսպիսի բաներ է ասում, ինչը հասարակ մարդկանց համար դժվար է հասկանալ: Խաղից առաջ շատ քիչ ֆուտբոլ կա: Խաղը, որում Հայաստանի ընտրանին այս տարի առաջին անգամ հավաքվում է, կազմը թարմացվում է, փոփոխություններ կան, նորեկներ կան, իսկ ամենակարևորը՝ առաջիկա խաղը կնշանավորվի որպես հայկական ֆուտբոլի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզոեվսկիի հրաժեշտի խաղ: Միայն գոնե Բերեզովսկիի համար կարող էին ֆուտբոլի իսկական տոն սարքել ամբողջ երկրում, այլ ոչ թե տրիբունաներում զրկել տեղերից նրանց, ովքեր այսքան տարվա ընթացքում թիկունքում աջակցել են իրենց ավագին: «Колхоз в федерации футбола продолжается»: Մի՞թե նրանց հասկանալի չէ, որ դատարկ տրիբունաները Բերեզովսկիի թիկունքում հաճելի չեն լինի: Մի՞թե նման հրաժեշտի խաղի մասին էր երազում հավաքականի դարպասապահը, ով այդքան բան է տվել հայկական ֆուտբոլին: Կապված Յուրա Մովսիսյանի հետ: Եթե խաղացողը լավ վիճակում չէ, խնդիրներ կան կարիերայում, ճիշտ չէ միանգամից գնալ կտրուկ քայլերի: Ընդ որում, երբ պարոն Հայրապետյանն անձամբ բանակցություններ էր վարում նրա հետ և արագ հայկական անձնագիր էր պատրաստում, որպեսզի շուտ խաղա Հայաստանի հավաքականում, Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրվում էր ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիան: Ի՞նչ օրինակ է այս արարքով ծառայում Հայրապետյանը: Վաղը ինչ-որ մի տաղանդավոր ֆուտբոլիստ սփյուռից կնայի այս դեպքը և կորոշի, որ ավելի լավ է խաղալ Ֆրանսիայի, Ռուսաստանի, Ուրուգվայի հավաքականում, քան լինել նման կերպ մերժված, խայտառակված, երբ կարիերայում անկում է սկսել: Սա Բրազիլիայի և Իսպանիայի հավաքական չէ, որ կարողանա հանել Ռոմարիոյին ու Ռաուլին, սակայն դրա հետ մեկտեղ ունենա Ռոնալդո, Ռիվալդո, Տորես: Այստեղ և հիմա յուրաքանչյուր անուն պետք է պահպանվի և յուրաքանչյուրն աջակցություն ստանա: «Старичок, ну не идет у тебя игра, ты давай набирай форму, скинь пару кило, и давай обратно, мы за тобой следим и мы тебя поддерживаем»: Մեծ հարգանք Մովսիսյանին, որ ժամանակին ընտրեց Հայաստանի հավաքականը: Նա ինքն է ասել, որ սրտով է ընտրություն կատարել, քանի որ որքան տարի էլ օտարության մեջ ապրի, հոգով և սրտով իսկական հայ է: gsh Շատ ցավալի է, որ հիմա ամեն ինչ այսպես է դասավորվում Հայաստանի հավաքականի որոշ ֆուտբոլիստների համար: Երբ չկա միասնականություն, չկա առողջ մթնոլորտ, ի՞նչ կարող ենք սպասել նման կոլեկտիվից: Ֆուտբոլիստները լռում են, գեղեցիկ շրջանցում են բոլոր այս թեմաները: Կամ նրանք չափից շատ են սիրում իրենց հավաքականը և ցանկանում են նրա հետ լուռ հաջողության հասնել՝ հանուն հայ ժողովրդի, կամ էլ պարզապես այդ թեմաների մասին հրապարակավ խոսելու իավունք չունեն: Քանի որ հայկական ֆուտբոլի ղեկին բռնապետ է, ով ղեկավարում է հայկական ֆուտբոլի գործերը, ինչպես ցանկանում է: Ներկա պահին սա պատանդների հավաքական է, ովքեր իրավիճակի պատանդն են, որոշ չափով՝ անելանելի»:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am