«Մանչեսթեր Սիթին» 50 միլիոն կվճարի
Բիլբաոյի «Աթլետիկի» ֆրանսիացի պաշտպան Էմերիկ Լապորտը հաջորդ մրցաշրջանից հանդես է գալու «Մանչեսթեր Սիթիում»:
Marca-ի համաձայն՝ 21-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար անգլիացիները վճարելու են 50 միլիոն եվրո:
Էմերիկ Լապորտը 2012-ից է խաղում բասկերի գլխավոր թիմում: Նա հանդես է եկել Ֆրանսիայի Մ-17, Մ-18, Մ-19 եւ երիտասարդական հավաքականներում: