Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Տիգրան Պետրոսյանը գտնում է, որ հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը լավ հնարավորություն ունի հաղթելու Մոսկվայում ընթացող հավակնորդների մրցաշարում:
Պետրոսյանը նշեց, որ շատ բան կախված կլինի մարտի 23-ին կայանալիք խաղից: «Եթե Լևոնը այսօր կարողանա հաղթել, կրկին կմիանա հավակնորդների մրցաշարում հաղթելու պայքարին, եթե պարտվի կամ ոչ ոքի խաղա, նրա շանսերը մի փոքր կնվազեն, բայց էլի կշարունակի շանսեր ունենալ»,- ընդգծեց Պետրոսյանը:
Շախմատի հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրում մարտի 23-ին Լևոն Արոնյանը կմրցի Բուլղարիան ներկայացնող Վեսելին Տոպալովի հետ: Մրցաշարի 9 տուրերից հետո Լևոն Արոնյանն ունի 5 միավոր և Ֆաբիանո Կարուանայի հետ կիսում է 3-4 հորիզոնականները:
5.5-ական միավորով մրցաշարի առաջնորդները Վիշվանաթան Անանդն ու Սերգեյ Կարյակինն են: 10-րդ տուրում Անանդը կմրցի Կարուանայի, Կարյակինը՝ Անիշ Գիրիի հետ:
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան