Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մի քանի առաջատար ֆուտբոլիստներ չեն մասնակցելու Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպմանը, որը նաեւ հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի հանդիպումն է լինելու: Ըստ «Առաջին հայկական ճակատի»՝ ՖԱՖ-ի անդամների՝ թիմի մի շարք ֆուտբոլիստներ հայտնվել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի սեւ ցուցակում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեցին ՖԱՖ-ի հիմնադիր անդամները, տեղեկացնում է Armtimes.com-ը:Ըստ ՖԱՖ-ի տեղեկությունների՝ սև ցուցակում են Ռոբերտ Արզումանյանը, Յուրա Մովսիսյանը, Գեւորգ Կասպարովը եւ Գեւորգ Ղազարյանը, որոնք չեն հրավիրվել Բելառուսի հետ ընկերական խաղին:Ինչ վերաբերում է իրենց, ապա ՖԱՖ-ի ներկայացուցիչները եւս մեկ անգամ նշեցին, որ ՀՖՖ-ն իրենց համար խոչընդոտներ է ստեղծել տոմսեր ձեռք բերելու հարցում: Վերջին տարիներին նրանք խաղերի ընթացքում սովորաբար զբաղեցնում էին հարավային տրիբունան, սակայն այս անգամ տարբեր պատճառներով նրանց մերժել են տոմս վաճառել:
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան