«Սպառողական վարկերի տոկոսադրույքները նվազման տեղ ունեն». տնտեսագետ

Հունիսի 26–ի նիստում Կենտրոնական բանկը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Այն այժմ 6 % է: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հետ զրույցում «Փաստը» փորձեց հասկանալ` վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխության, մասնավորապես` նվազեցման հնարավորություն կա՞, թե՞ ոչ: «Նախ պետք ընդգծել, որ ԿԲ դրամավարկային քաղաքականությունը ուղղակի և անմիջական ազդեցություն է թողնում տնտեսության աշխուժացման վրա և այս առումով բավական ճկուն քաղաքականություն է իրականացվում, որն արձագանքում է նաև տնտեսության մեջ առաջացած հիմնական միտումներին: Մասնավորապես` երբ տնտեսությունը գտնվում է լճացման կամ անկումային փուլում, ԿԲ–ն, բնականաբար, այդ փուլում չի կարող չարձագանքել. որպեսզի խուսափեն ավելորդ ինֆլ յացիոն գործընթացներից և արժեզրկումից, ապա, որպես կանոն, տոկոսադրույքը բարձրացնում են, որ դրամային զանգվածի նոր քանակներ չմտնեն շրջանառության մեջ և չխթանեն ինֆլ յացիոն գործընթացների խորացմանը: Բայց երբ արդեն տնտեսությունն անկման փուլից դուրս բերելու անհրաժեշտություն է զգացվում, դրամային զանգվածը, այսինքն` նաև վարկերի տեսքով տրամադրվող գումարներն էժանացնելու նպատակով տոկոսադրույքներն իջեցվում են: ԿԲ–ն դա արել է` հատկապես հետճգնաժամային փուլում, իսկ հիմա իջեցնելու անհրաժեշտություն չկա, քանի որ շուկան հավասարակշռության ընդհանուր վիճակում է: Կարծում եմ` այստեղ արհեստական ազդակներ պետք չեն: Սա է պատճառը, որ ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքի չափը»,–ասաց տնտեսագետը: Թաթուլ Մանասերյանի հետ զրուցեցինք նաև սպառողական վարկերի բարձր տոկոսադրույքների մասին: Հարցին, թե կա՞ն ճանապարհներ կամ ուղղություններ, որոնցով կարող է առաջնորդվել կառավարությունն ու հասնել սպառողական վարկերի որոշակի նվազեցմանը, տնտեսագետը պատասխանեց. «Իհարկե կան: Բայց պետք է հաշվի առնենք, որ պետությունը չափից շատ չի կարող միջամտել, մանավանդ` մասնավոր հատվածին ու մրցակցային գործընթացներին: Այս առումով խնդիրն արդեն մասնավոր մրցակցության դաշտում է. ինչպես տեսնում եք, 6 % վերաֆինանսավորման տոկոսադրույքը բնավ չի արտացոլվում սպառողական վարկերի վրա: Այսինքն` նրանք կարող են շատ ավելի բարձր լինել: Այդ դեպքում ոչ այդքան ԿԲ–ի, որքան կառավարության տարբեր օղակների վերահսկիչ գործունեության անհրաժեշտությունն է պահանջվում: Այսինքն` պետությունն այս դեպքում պետք է իրականացնի շատ հստակ կարգավորիչ ու վերահսկիչ գործառույթներ: Կապը պետք է ուսումնասիրվի. եթե կան կառույցներ, որոնք սպառողական վարկերի օգնությամբ գերշահույթներ են ստանում, ապա նրանց առաջ գերշահույթների հարկման խնդիր պետք է դրվի: Դրանք կարող են լինել բանկերը կամ առանձին ընկերություններ, որոնք բանկերի կամ վարկային կազմակերպությունների միջոցով սպառողական վարկեր են ապահովում»: Ինչ վերաբերում է պետության միջամտությանը, մեր զրուցակիցը նշեց, որ պետությունը չի կարող կամային ձևով գներ կամ վարկի տոկոսադրույքներ սահմանել. «Բայց պետությունը ունի լծակներ և կարող է ազդել: Ես նշեցի գերշահույթի հարկման մասին: Այսինքն` նախ պետք է վերլուծել ու պարզել, թե ովքեր են այն տնտեսվարող սուբյեկտները, այդ թվում` մասնավոր կառույցները, որոնք սպառողի հաշվին գերշահույթներ են ապահովում: Իսկ եթե իրենք չեն նվազեցնում իրենց գերշահույթը, ապա պետք է բարի լինեն գերշահույթից լրացուցիչ հարկեր մուծել: Եվ, ընդհանրապես, հարկային համակարգը, հարկային լծակներն առավել կարևոր հանգամանքներ են, որով պետությունը կարողանում է ներազդել մրցակցային ոլորտի վրա»: Թաթուլ Մանասերյանը նշեց կառավարության այն օղակները, որոնք կարող են ազդեցություն ունենալ: «Կարգավորիչ ու վերահսկող գործողություններով պետք է զբաղվի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, եթե հարցը, օրինակ, գյուղմթերքներին է վերաբերում, գյուղնախարարությունը և այդպես շարունակ: Այդուհանդերձ, մեր համոզմամբ` սպառողական վարկերի գծով որոշակի նվազման տեղ կա, և կարելի է կրճատել ու նվազեցնել այդ տոկոսադրույքները: Բազմաթիվ այլ նրբություններ կան, որոնք, ընդհանուր առմամբ, կապված են ոչ այնքան ֆինանսական և բանկային համակարգի, որքան տնտեսության զարգացման և տնտեսության մրցակցային դաշտի հետ»: Ինչ վերաբերում է բանկային համակարգում առկա մրցակցությանը, նա նշեց, որ բավարար մրցակցային դաշտ կա. «Երկու տասնյակ բանկերի առկայության դեպքում չէր կարող մենաշնորհ լինել: Առավել ևս, երբ նրանց գործունեությունը կարգավորվում է օրենքներով, ԿԲ–ի իրավական ակտերով: Այլ խնդիր է, որ հիմք ընդունելով ընդհանուր ԿԲ–ի սահմանած բազիսային տոկոսադրույքը` իրենք ազատ են սահմանելու նաև իրենց տոկոսադրույքները, եթե դրա պահանջարկը կա: Իսկ եթե պահանջարկ չլինի` որևէ մեկը չի կարող և իմաստ էլ չի ունենա տոկոսադրույք բարձրացնել այն աստիճան, որ մարդիկ չվերցնեն այդ վարկերը: Առավել ևս` պետք է հաշվի առնենք, որ կա մրցակցություն ոչ միայն բանկերի, այլև բանկերի և վարկային կազմակերպությունների միջև»:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
«Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության վերլուծությունն ու հնարավոր նպատակները Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ» Մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու ազատ խոսքը կապ չունեն ՀՀ-ում բռնապետական իշխանության հետ Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բախվել են «Renault»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներ Գյումրին պարզապես քաղաք չէ․ այն բնավորություն է և արժանապատվություն․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ» Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը «Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմին Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց Հանցավոր հակում ունեցող 106 անձի հավաքատեղիներից տարել են ոստիկանության բաժիններ «Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից. Ալեքսեյ Լիխաչով Կարմիր խաչը երկխոսում է Հայաստանի իշխանության հետ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար «Հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց․ երևի SMS-ը տեղ էր հասել»․ Խաչիկ Գալստյան Լավրովը կայցելի Թեհրան․ նախատեսվում է տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում «30 մլն դոլար՝ COP-ի համար․ ինչքա՞ն ա սրանց գրպանը մտել»․ Արմինե Ադիբեկյան (video) «Պապիկյան Սուրո՛, դու մինչև ռեխդ ես մեծացնում․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Կառավարությունը պետք է շատ հստակ պատասխանատվություն ստանձնի և օրենքները կիրառվեն․ԶՊՄԿ գլխավոր տնօրեն (video) «Ինչու՞ է Ամերիաբանկի համար շատ կարևոր հանքարդյունաբերության ոլորտը»․ Էդուարդ Առաքելյան (video) Հո չէին ասելու՝ «ապիկար անաս*ն են»․ էդ գյուղերում եք ապրելու ու ձեր տուն մտնելու են դիվերսանտներ․ Ադիբեկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am